Լևոն Շիրինյանը իր ֆեսբուքյան էջում նոր գրառում է կատարել
Հայրենակի՛ց, մի տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունը տեղի է ունեցել այն նպատակով,
որ գրողի ծոցն ուղարկվի ԼՈՒԹՈԿՐԱՏԻԱՆ /գողապետություն, թալանչիների, կողոպտիչների իշխանություն / իր պարագլուխներով և ո՛չ նրա համար , որ հայ ժողովրդի վզին փաթաթվի , աշխարհով մեկ, ,,
սահմանադրապաշտության խրտվիլակը ,, սնամեջ մեկնաբանություններով:
Հեղափոխության իրողությունը աստիճանաբար անտեսող Ա Ժ -ն պարտավոր է առաջիկա նիստերից մեկով լուծարել Մարտի մեկի ոճիրին,
Հայաստանի տնտեսության աճուրդին և Հ Հ անհասկանալի միջազգային պայմանագրերին ԻՐԱՎԱԿԱՆ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆ հաղորդած Սահմանադրական Դատարանը,
հետընթացով ԶՆՆԵԼ դատավորների զեղծարարությունների ԲԱՐՈՅԱԿԱՆ և ՆՅՈՒԹԱԿԱՆ
շահագրգռությունները,նրանց հետնախորշը:
Հ Հ քաղաքացին սպասում է երկրի պետական մեքենայի ԱՐՄԱՏԱԿԱՄ բարեփոխում,
ոչ մետաղական հանքարդյունաբերության վրա ստռղծվելիք գիտաարդյունաբերական համալիրի գործարկում: