Լրագրող Լիզա Ճաղարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Փաստորեն Արփինե Հովհաննիսյանը արժանապատվություն ունեցող իրավաբան է ու կոչ է արել, որ իր նման արժանապատվություն ունեցող դատավորները համախմբվեն ընդդեմ ներկա «բռնակալների» ու պաշտպանեն Դավիթ Գրիգորյանին։
Մեկը չկա՝ հարցնի էս տիկնոջը՝ էդ արժանապատվությունդ որտե՞ղ էր շնթռկել, երբ դու անմռունչ ծառայում էիր հանցագործ ռոբասերժիկներին։
Եթե արժանապատվություն ունեցողը դու ես, պատկերացնում եմ, թե կոչիդ արձագանքողներն ովքեր են լինելու: