Լիզա Ճաղարյանի կոշտ ր դիպուկ պատասխանը Բակո Սահակյանին…

ANIMALI CELEBRI

Լրագրող Լիզա Ճաղարյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․

Որեւէ մեկը հիշու՞մ է,

որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո (մինչ հրաժարականը շատ յուղոտ-ձեթոտ քծնում էին)՝ նրա ծննդյան օրը որեւէ Արցախի ղեկավար շնորհավորած լինի Առաջին նախագահին։

Հիշեցնում եմ. ում սրտով է դա, ում սրտով չի, ով է ընկնավորվում դրանից, ով է իրեն տափերովը տալիս՝ ՓԱՍՏ Է.

Արցախն ազատագրվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, Հայկական բանակը ձեւավորվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք։

Եթե հիշողությունս չի դավաճանում, ազատագրված տարածքների մի հատված կորցրել ենք Սարգսյան Սերժիկի օրոք, հարյուրից ավելի պատանիներ ենք կորցրել այդ տարածքի հետ միասին։

Հարցս կրկնում եմ՝ որեւէ մեկը հիշու՞մ է, որ Արցախի ղեկավարներից որեւէ մեկը Լեւոն Տեր-Պետրոսյանին շնորհավորած լինի հրաժարականից հետո։

Ինձ էլ հիշեցրեք, եթե դա ձեզ կհաջողվի։
Բակո, ո՞նց ես։ Հո գրիպ չե՞ս։

Մեկնաբանեք և կիսվեք ընկերների հետ

Rate article