«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.
«Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս զինակոչիկների զինծառայության վայրն ընտրվելու է վիճակահանությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, մինչեւ հիմա փորձարկված ձեւաչափերից այն ամենահարմար ու օբյեկտիվ տարբերակն է, ուստի կշարունակվի կիրառվել:
Ինչ վերաբերում է զինված ուժերում սննդի մատակարարման որակի բարելավմանը, նա նշել է, որ դա մշտական գործընթաց է:
Այս տարի նորությունն այն է, որ զինվորների սննդակարգում կավելանա բանջարեղենի եւ մրգի տեսականին: Իսկ ծնողների կողմից այսպես կոչված «տուլիկներ» ուղարկելու ավանդույթը թեեւ չի խրախուսվելու, բայց եւ չի արգելվելու:
Միայն թե ի գիտություն ծնողների նա հայտնել է, որ ամռան ամիսներին «տուլիկի» պարունակության հետ կապված որոշակի հսկողություն է սահմանվելու, որպեսզի շուտ փչացող սննդից ծինծառայողները չթունավորվեն»