Jaxx Wallet

Jaxx Wallet Download

Jaxx Liberty Wallet

jaxxwallet-liberty.com

Լավ լուր․ Տասնամյակներով անպտղությամբ տառապող կանայք բալիկների են սպասում

Լավ լուր․ Տասնամյակներով անպտղությամբ տառապող կանայք բալիկների են սպասում

ANIMALI CELEBRI

յդ զույգերից մի քնաիսը երազում էին երեխաների մասին մի քանի տարի շարունակ, մյուսները՝ ավելի քան տասնամյակներ:

7 կանայք վերջերս հղիացել են, երկուսը երկվորյակներ են սպասում շնորհիվ «Հայ մանուկ» ծրագրի, որն անցկացվում է ՀԱՅ Ասոցիացիայի (Asociacion HAY) կողմից:

Այդ ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է ԷԿՈ-ն անպտղությամբ տառապող հայ զույգերի մոտ, արդեն ծնվել է 3 երեխա, եւ եւս 9-ը կծնվի առաջիկայում:

Եւս մի քանի տասնյակ զույգեր ներկայումս հետազոտվում են ԱՄԲ-ի համար: Հերթագրվել է ավելի քան 1500 կին այդ ծրագրից ԷԿՈ-ի համար ֆինանսավորում ստանալու նպատակով, եւ ասոցիացիան ունի ավելի մեծ նվիրատվությունների կարիք:

31-ամյա Աննա Միրզոյանն ու իր ամուսինն արդեն 11 տարի է երազում էին երեխա ունենալու մասին, սակայն չէին կարող ԷԿՈ-ի դիմել սեփական միջոցներով: Աննան զույգերով է հղիացել շնորհիվ անվանական նվիրատվության, որի միջոցով նրանք վճարել են ԱՄԲ-ի համար:

39-ամյա Նաիրա Գրիգորյանը, որը տարապում էր անպտղությամբ 12 տարի շարունակ, նույնպես հղիացել է: Երեխայի սեռը նա չգիտի եւ չի պատրաստվում ճշտել մինչեւ ծննդաբերոթյունը. Ցանկանում է, որ դա լինի անակնկալ:

47-ամյա Կարինե Գեւորգյանը եւ նրա ամուսինը ՀԱՅ ասոցիացիային դիմած զույգերից մեկն է: Այդ ժամանակ դեռ չկար տարիքային սահմանափակում, եւ Կարինեն ընդգրկվել էր ծրագրում: Այժմ զույգը սպասում է իր առաջնեկին, որին պատրաստվում են անվանել Բաղդասար:

Նշենք, որ ՀԱՅ ասոցիացիան շահույթ չի հետապնդում. գումարը նվիրաբերում են ինչպես մասնավոր անձինք, այնպես էլ տարբեր կազմակերպությունները, եւ յուրաքանչյուր լուման ծախսվում է պացիենտերի վրա, իսկ բոլոր ֆինանսական դոնորները կարող են տեսնել նվիրատվությունների եւ բոլոր ծախսերի ցուցակը:

Մանրամասները տեսանյութում.

(Visited 53 times, 53 visits today)

Rate article