Լավաշով ռուլետները վաղուց դարձել են շատերիս ճաշացանկի անբաժանելի մասը։ Նույնիսկ լավաշով ու պանրով ամենասովորական ռուլետները թավայի մեջ տաքացնելուց հետո հրաշալի նախաճաշի են վերածվում։
Լավաշով ռուլետներ ջեռոցում
Անհրաժեշտ բաղադրիչներ
4 լավաշ, 1 կգ աղացած միս
400 գր.պանիր, 3 ձու
8 հատ լոլիկ
Թարմ կանաչի, աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Մսի խճողակը տապակեք թավայի մեջ, աղ և պղպեղ արեք։ Լոլիկները օղակներով կտրատեք։ Ամբողջական լավաշի վրա լցրեք սառած խճողակը, պանիրն ու լոլիկները, մանր կտրատած կանաչի լցրեք վրայից և փաթաթեք։ Ջեռոցի տապակին կարագ քսեք և շարեք ռուլետները։ Բոլոր կողմերից վրան հարած ձու քսեք։ Ձվի մնացած մասը լցրեք ռուլետների վրա։ Թխեք ջեռոցում 15-20 րոպե՝ 180 աստիճանի տակ։
Բոնուս. լավաշով ռուլետի միջուկի 20 տարբերակ
1. Ծովախեցգետնի ձողիկներ, մի քանի պճեղ սխտոր, խաշած ձու, քերած պանիր, կանաչի, մայոնեզ։
2. Մի տուփ կաթնաշոռ, աղ, կանաչի, մի քանի պճեղ սխտոր, մի քանի գդալ մայոնեզ։
3. Կաթնաշոռ, աղ, կանաչի, սխտոր, քերած պանիր, թթու վարունգի կտորներ։
4. Սոխով տապակած շամպինյոն, կանաչի և 200 գրամ հալած պանիր։ Կարելի է նաև մանր կտրատած մարինացված վարունգ ավելացնել։
5. Կարմիր ձուկ՝ կտորներով, թարմ վարունգ, կանաչի։
6. Ադիգեյական պանիր՝ ձեռքերով փշրած, կորեական գազար, մայոնեզ և կանաչի։
7. Շպռոտ կամ ձկան մեկ այլ պահածո՝ պատառաքաղով մանրացրած, քերած պանիր, կանաչի։
8. Բրինձ, ձու և մայոնեզ՝ կանաչիով։
9. Ապխտած մսի և պանրի խորանարդիկներ, քերած թարմ վարունգ, սխտոր, մայոնեզ։
10. Քերած խաշած ձու, կորեական գազար, ապխտած երշիկ կամ միս, կանաչի, մայոնեզ։
11. Քերած վարունգ և գազար, ապխտած երշիկի կամ մսի կտորներ, կանաչի,մայոնեզ։
12. Մարինացված սոխ և քաղցր պղպեղ, բարակ կտրատած թթու վարունգ հավի տապակած մսի կտորներ, թարմ լոլիկի կտորներ, սխտոր, մայոնեզ։
13. Մսի տապակած խճողակ, քերած պանիր, սոխ և քաղցր պղպեղ։
14. Քերած գազար, քերած բազուկ սխտոր, ընկույզ, մայոնեզ։
15. Սոխով տապակած սունկ, քերած պանիր, խաշած ձու, կանաչի։
16. Պանիր, մանր կտրատած սոխ և սխտոր, աղացած սև և կարմիր պղպեղ՝ համասեռ զանգվածի վերածել։
17. Հավի տապակած լյարդ, աղացած պղպեղ, մի քանի գդալ սերուցք՝ բլենդերով հարել, աղ անել և պղպեղ տաքացնել միկրոալիքային վառարանում։
18. Բուսայուղով տապակած սոխ, սխտոր, քաղցր պղպեղ, բադրիջան, մի քանի լոլիկ բլենդերով միասեռ զանգվածի վերածել։
19. Սերուցքային կարագ, եփած և մաքրած ծովախեցգետին, սխտոր՝ պատառաքաղով այս ամենը մանրացված։
20. Ծովախեցգետնի ձողիկներ, 2-3 ձու, 70-100 գրամ պինդ տեսակի պանիր, 180 գրամ մայոնեզ, կանաչի։