Եթերային յուղերից պատրաստված միջոց
Բաղադրություն
- 2ճ/գ օղի (կամ բժշկական սպիրտ)
- Կես թ/գ օղի՝ որպես կոնսերվանտ
- 2 ճ/գ մեկ կամ մի քանի յուղեր՝ խաղողի կորիզի, ժոժոբա, նշի կամ ձիթապտղի 100-110 կաթիլ մեկ կամ մի քանի եթերային յուղեր՝ էվկալիպտի, նարդոսի, մեխակի, խնկունու, թեյի ծառի, մայրի ծառի, անանուխի, դարչինի, ռեհանի
Օրինակ, կարող եք խառնել հետևյալ կերպ՝ 55 կաթիլ կիտրոն և էվկալիպտ (սակայն սա խորհուրդ չի տրվում օգտագործել երեխաներին), 15 կաթիլ մայրու ծառի յուղ (кедр), 15 կաթիլ նարդոսի յուղ, 15 կաթիլ ռեհան:
Պատրաստման եղանակը
Նախ պետք է խառնել հեղուկները (օղի, յուղ): Այն լցրեք ցողացող տարայի մեջ (100մլ): Ապա ավելացրեք եթերային յուղերը և թափահարեք տարան:
Մինչև օգտագործելը պատրաստված խառնուրդն անհրաժեշտ է թափահարել, ապա ցողել մարմնին: Կարող եք կրկնել գործողությունը 2-3 ժամը մեկ: Սակայն զգույշ եղեք և մի չարաշահեք այս միջոցը, եթե օգտագործում եք երեխաների համար:
Չորացրած կամ թարմ խոտաբույսերից պատրաստված միջոց
Բաղադրություն
- 200մլ թորած ջուր
- 200մլ օղի (բժշկական սպիրտ)
- 3-4 ճ/գ չորացրած խոտաբույսեր՝ անանուխ, նարդոս, ցիտրանելա և այլն:
Նախ ջուրը եռացրեք և լցրեք տարայի մեջ, ապա ավելացրեք թարմ և չորացրած խոտաբույսերը, լավ խառնեք: Տարան ծածկեք և թողեք սառչի: Երբ խառնուրդը սառչի, քամեք և լցրեք ցողացող շշի մեջ: Ապա ավելացրեք 200 մլ օղի:
Հզոր միջոց՝ «Уксус четырех воров»
Այս միջոցն ունի շատ սուր հոտ, սակայն սենյակի օդափոխությունից հետո հոտն անցնում է: Այն կարող եք նաև օգտագործել այլ միջատների դեպքում:
Բաղադրությունը
- 2ճ/գ չորացրած ուրց
- 2ճ/գ չորացրած ռեհան
- 2ճ/գ չորացրած եղեսպակ
- 2ճ/գ չորացրած նարդոս
- 2ճ/գ չորացրած անանուխ
- 4-8 պճեղ մանրացրած սխտոր
- 1լ խնձորի քացախ
Չորացրած խոտաբույսերը սխտորի հետ տեղադրեք մեծ ապակե տարայի մեջ և վրան լցրեք քացախը: Տարան ծածկեք և թողեք 2-3 շաբաթ, բայց մի մոռացեք ամեն օր այն խառնել: 2-3 շաբաթ անց խառնուրդը քամեք և պահեք սառնարանում:
Այս խառնուրդը մարմնին ցողելու համար այն պետք է լուծել ջրում 1/1 հարաբերությամբ:
Մի մոռացեք, որ այս բոլոր միջոցներն ունեն շատ հզոր ազդեցություն, այնպես որ, պետք է շատ ուշադիր և զգույշ լինել: