Jaxx Wallet

Jaxx Wallet Download

Jaxx Liberty Wallet

jaxxwallet-liberty.com

Ինչպե՞ս հասկանալ՝ վարակվել եք գրիպո՞վ, թե՞ կորոնավիրուսով․ վիրուսաբանի պարզաբանումը

Ինչպե՞ս հասկանալ՝ վարակվել եք գրիպո՞վ, թե՞ կորոնավիրուսով․ վիրուսաբանի պարզաբանումը

ANIMALI CELEBRI

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող, վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը 168 TV-ի եթերում անդրադարձել է կորոնավիրուսի տարածման խնդրին և ՀՀ-ում դրա կանխարգելմանը:

«Վիրուսները պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի՝ ըստ նրա, թե ինչպիսի ժառանգական նյութ ունեն՝ ԴՆԹ կամ ՌՆԹ: Կորոնավիրուսը պատկանում է ՌՆԹ խմբին, և մինչ այս նոր կորոնավիրուսը՝ հայտնի էր կորոնավիրուսի ևս 6 տեսակ, որոնք մարդուն էին վարակում: Իսկ ընդհանրապես, կորոնավիրուսները շատ են:

Նոր կորոնավիրուսն օդակաթիլային ճանապարհով տարածվող վիրուս է և իր նախանշաններով շատ նման է սուր շնչառական վիրուսներին, օրինակ՝ գրիպին»,- ասել է մասնագետը:

Նա նշել է, որ չի կարող ո՛չ բացառել, ո՛չ հաստատել, որ կորոնավիրուսը կտարածվի նաև կոյուղիների միջոցով:

Եթերի ընթացքում Զաքարյանը նշել է կորոնավիրուսի և գրիպի նմանությունները ու տարբերությունները. «Հիմնականում երկու նմանություն ունեն. առաջին՝ ինչպես նշեցի, օդակաթիլային ճանապարհով են տարածվում, երկրորդ՝ ախտանիշերը: Եթե մարդը գրիպի վիրուսով է վարակվում, հիմնական կլինիկական դրսևորումները բոլորը գիտեն՝ ջերմություն, հազ, թուլություն:

Կորոնավիրուսի դեպքում էլ են նույն նախանշաններն ի հայտ գալիս, և սա, իհարկե, լուրջ դժվարություն է առաջացնում՝ տարբերակելու համար՝ արդյոք տվյալ մարդը գրիպո՞վ է վարակված, թե՞ կորոնավիրուսով:

Այսքանով նմանություները սահմանափակվում են, որովհետև սեզոնային գրիպի բոլոր վիրուսների դեպքում մահացության աստիճանը բավականին ցածր է, մոտավորապես 0.2-0.3 տոկոսը չի անցնում, եթե, իհարկե, խոսքն այն գրիպի վիրուսների մասին չէ, որոնք պատմության ընթացքում լուրջ համաճարակների պատճառ են դարձել, օրինակ՝ իսպանական գրիպը:

Կորոնավիրուսի դեպքում մահացության մակարդակը 2.5-3 տոկոսի է հասնում, որը 10 անգամ բարձր է: Հետևաբար՝ համեմատել գրիպի վիրուսի հետ և ասել՝ գրիպի վիրուսի նման է, պետք չէ մտահոգվել, այդքան էլ ճիշտ չէ»:

Նրա խոսքով՝ ոչ մի կերպ քաղաքացին չի կարող տարբերակել, թե վարակված է սովարական գրիպով, թե՝ կորոնավիրուսով. «Տարբերակման միայն մեկ բավականին ճշգրիտ մեթոդ կա՝ դիագնոստիկ մեթոդը: Եթե մարդը գրիպի ախտանշաններ ունի և վերլուծելով իր անցած ճանապարհը՝ տեսնում է, որ հնարավոր պոտենցիալ վտանգներ կան, իհարկե, արժե, որ այցելի հիվանդանոց և բժիշկներին հայտնի իր մտավախությունները: Իհարկե, այդ պարագայում է հնարավոր անել դիագնոստիկա և տեսնել՝ արդյոք սա սովորական գրի՞պ է, կամ որևէ սուր շնչառական վարա՞կ է, թե՞ կորոնավիրուս է»,- ասել է նա:

Հարցին, թե եթե Հայաստանում կորոնավիրուսը տարածվի, դեղամիջոցներ կա՞ն, մասնագետը պատասխանել է. «Որոշ դեղամիջոցներ կան, եթե չկան էլ, դրանք կարելի է շատ արագ արտասահմանից գնել և բերել, ինչպես դիագնոստիկ միջոցները բերվեցին։

Այդ առումով, չեմ կարծում, թե որևէ լուրջ խնդիր կլինի։ Խնդիրը միայն այն կլինի, թե որքանո՞վ այդ դեղամիջոցներն արդյունավետ կլինեն, որովհետև դրանք ստեղծված չեն մարդու կորոնավիրուսի համար»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Rate article