«Ինչու՞ է Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանին ՀՀ-ն ժամը 250 դոլար վճարում». Արման Բաբաջանյան

ANIMALI CELEBRI

Այսօր ԱԺ-ում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նշել է,

որ երկրում իրականացվող փոփոխությունները կարող են նաև մի սփյուռքահայ գործարարի ճակատագիր փոխել, որի հետ մասնագիտության բերումով առնչվել է ինքը։

«Նախկին իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի գլխավորությամբ, ունեզրկել են այս մարդուն, նրա ընկերությունը սնանկ է ճանաչվել ամբողջ պետական համակարգի գործուն մասնակցությամբ։

Հիմա դատական գործի շրջանակներում 2017-ից Հայաստանի շահերը միջազգային դատարանում ներկայացնում է «Կոնցեռն դիալոգ» հայտնի փաստաբանական ընկերությունը։

Եվ ՀՀ Արդարադատության նախարարությունը շարունակում է այս ընկերության ծառայություններից օգտվել։ Այդ ընկերության բաժնետերերից է Ռոբերտ Քոչարյանի շահերը ներկայացնող փաստաբան Արամ Օրբելյանը, ում մենք ժամական վճարում ենք 250 դոլար այս վերոնշյալ գործով»,- ասել է Բաբաջանյանը։

Տեղեկացրեք Ձեր մտերիմներին

(Visited 165 times, 165 visits today
Rate article