Ռեժիսոր, սցենարիստ, երգահան Քրիստ Մանարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի կին կոշիկի կրունկով Ամերիկայում առնետ էր սատկացրել մարդկանց աչքի առաջ՝ երկու տարի տվեցին դաժանության
համար:Մեզ մոտ շուն են սատկացնում՝ սկի տուգանք չեն մուծում: Պիտի դրանց էլ դատեն ու տանեն բերդ և էնտեղ դրանք արդեն
պարտադիր շատ ՙջերմ՚ վերաբերմունքի արժանանան, թույլի վրա ձեռք բարձրացնելու համար…
Շատ ճիշտ ա գրել մի օգտատեր՝ շունն իր բնական կարիքներով ա հաչում՝ սատկացնում են:
Իսկ էն երկոտանի քուռակները, որ գիշերները լրբի պես խրխնջալով ծիծաղում են քաղաքում կամ գոռալով հայհոյում են իրար
մայթից մայթ, միտումնավոր մեքենաներով ու մոտոներով գազավատ են անում բոլորի քունը խանգարելով՝ ինչի՞ դրանց էլ չեք
սատկացնում: Թե՞ էնքան դուխ չունեք, որ դուրս գաք ու էրկու բառ ասեք էդ լակոտ-լուկուտներին, դուխներդ միայն անտեր
հայվանների վրա յա՞ պատում, որոնք տեղից ահավոր քիչ են ապրում, սոված-ծարավ…
Ե՞րբ են մեզ մոտ օրենքները խստացնելու, որ դուրս գանք էս քարե դարից??????? Ես որպես հայ ամեն անգամ գետինն եմ մտնում
չտես գեղացու ձեռքով սպանված կենդանի տեսնելիս!!!!!!»