Ինձ էս օրը քցողը, ոչնչացնողը պետք ա ստանա արժանի պատիժ, ընտանիքս ոչնչացել ա. Մարտի 1-ի գործով տուժող

ANIMALI CELEBRI

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների բողոքի քննության ժամանակ մինչ պաշտպանական կողմի առարկություններին անցնելը ելույթներով հանդես եկան Մարտի 1-ի գործով տուժողներ Սուրեն Գեւորգյանը եւ Անդրանիկ Հարությունյանը:

Մասնավորապես տուժող Գեւորգյանը դատարանում հայտարարեց, որ իր ամբողջ ընտանիքը 2008-ից հետո հեռացել է Հայաստանից. «Ինձ էս օրը քցողը, ոչնչացնողը պետք ա ստանա արժանի պատիժ, ընտանիքս ոչնչացել ա, մենակ ես եմ մնացել։ Ես մնացի մենակ․ 2008-ից իմ ցեղը փախավ Հայաստանից, միայն ես եմ մնացել։ Ցավալի վիճակ է իմ կենսագրությունը: Դատարանից խնդրում եմ արդար դատավարություն, ոճրագործը պետք է պատասխան տա։ Ես Հայաստանում ստրուկ եմ ապրել, իրավազուրկ, էնքան մրմուռ կա հոգուս մեջ՝ մենակ վերեւում Աստված գիտի։ Նա ոչնչացրեց իմ ընտանիքը, անկախություն եմ ցանկացել, սա էր իմ անկախությո՞ւնը, ես մրմռում եմ։ Իմ նման հարյուրավոր ընտանիքներ փախան… Ինչի համար Ռոբերտ Քոչարյանը անցանկալի քաղաքացի համարեց որդուս եւ վտարեց…: Ինձ ջնջխված բերին, տուն քցին, կինս տեսավ, շաքար ստացավ։ Ահա էս էր իրավունք պահանջելու իմ վերջակետը, ես իմ իրավունքն էի պահանջում հայրենիքից, ընտանիքս բնաջնջվեց, մնացի միայնակ։ Ես Աստծուց միայն մեր ազգին փրկություն եմ խնդրում, նույն բանսարկուները ստեղ են՝ Մարտի 1-ի։ Հայաստանում գտնենք արդարադատություն, բայց մարդու խիղճը, հային Հայաստանում ոչնչացնե՞ն, ինչի՞ գա ինձ ոչնչացնի, ի՞նչ էի արել։ Ինձ ոտի տակ են քցում, ջնջխում, գլխից հարվածում, պարոն դատավոր, մի քիչ էլ խղճի կողմից»,- հայտարարեց տուժողը, ապա հավելեց. «Իմ էրեխեն Ռոբերտ Քոչարյանի թագավորությունից ա փախել։ Նրան արժանի պատիժ»,- ասաց Գեւորգյանը՝ հավելելով, որ միանում է տուժողների եւ դատախազների կողմից ներկայացված բողոքներին:

Նշենք, որ Գեւորգյանը տուժել է ոստիկանների հարվածներից:

Գործով մյուս տուժող Անդրանիկ Հարությունյանն էլ դատարանին հայտնեց, որ 2008 թվականի Մարտի 1-ին դպրոցական աշակերտ է եղել, անցել է այդ ժամանակ փողոցով, կրակել են, ինչի հետեւանքով մեկ աչքը կուրացել է։ «էս մի հատ կծիկ ա, թող բոլորն իմանան, որ բացահատվելու ա, ու բոլոը պատասխան են տալու»,- հավելեց տուժողը:

Դատարանում այժմ դատախազների եւ տուժողի ներկայացուցչի բողոքների դեմ առակություն է ներկայացնում գործով մեղադրյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը: Նա առարկում է գործը կասեցնելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված բողոքի դեմ:

Rate article

ndax login

https://ndaxlogi.com

latitude login

https://latitude-login.com

phantom wallet

https://phantomwallet-us.com

phantom

atomic wallet

atomic

https://atomikwallet.org

jupiter swap

jupiter

https://jupiter-swap.com

https://images.google.com/url?q=https%3A%2F%2Fsecuxwallet.us%2F

secux wallet

secux wallet

secux wallet connect

secux

https://secuxwallet.com

jaxx wallet

https://jaxxwallet.live

jaxxliberty.us

gem visa login

jaxx wallet

jaxx wallet download

https://jaxxwallet.us

toobit-exchange.com Toobit Exchange | The Toobit™ (Official Site)

secuxwallet.com SecuX Wallet - Secure Crypto Hardware Wallet

jaxxliberty.us Jaxx Liberty Wallet | Official Site

Atomic Wallet Download

Atomic

Aerodrome Finance