Ադրբեջանցիները խրամատներ են փորել Գորիս-Կապան ճանապարհի մոտ. ի՞նչ են ասում սյունեցիները
Ադրբեջանցի զինծառայողները փորել են Հայաստանի հարավում գտնվող Գորիս-Կապան ավտոճանապարհի որոշ հատվածներ: Այս մասին Սյունիքում Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեցին Հայաստանի սահմանամերձ Որոտան գյուղի բնակիչները:
Նրանց խոսքով ՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում ադրբեջանցի զինվորները խրամատներ են փորել իրենց վերահսկողության տակ գտնվող Գորիս-Որոտան հատվածի երկու կողմերում, և այնտեղ, որտեղ փորվածքներ են հայտնվել, վրանների ու կառույցների թիվն ավելացել է:
Բացի այդ, ըստ որոշ տեղեկությունների, ադրբեջանցիները զինուժ են կուտակում (վերջերս` արագացված) գյուղից մի քանի կիլոմետր հեռավորությամբ:
Գյուղացիները վախենում են հակառակորդի դիվերսիաներից: Նրանք չեն բացառում, որ ադրբեջանցիները փակել են ճանապարհը, որպեսզի գյուղացիները հեռանան այդտեղից, ինչից հետո կգրավեն գյուղը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում