«Ժամկետային ծառայությունը պետք է պահպանվի». ԳՇ պետը՝ պրոֆեսիոնալ բանակի մասին

ANIMALI CELEBRI
«Ժամկետային ծառայությունը պետք է պահպանվի». ԳՇ պետը՝ պրոֆեսիոնալ բանակի մասին

Պրոֆեսիոնալ բանակի ձևավորման գործընթացը մեկնարկել է, բայց դա չի նշանակում, թե պետք է հրաժարվել խառը կոմպլեկտավորման սկզբունքից։ Այս մասին Դիլիջանում «Խաղաղության մարտիկ» մրցախաղի բացման հանդիսավոր արարողության ժամանակ «Սպուտնիկ Արմենիայի» հետ բացառիկ հարցազրույցում ասել է ՀՀ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
«Ես կարծում եմ, որ ժամկետային ծառայությունը պետք է պահպանվի։ Ուրիշ հարց է, որ քննարկում ենք ժամկետների կրճատման հարցը և այլն»,- նշել է Դավթյանը։

Նա հավելել է, որ այս գործընթացները պետք է շարունակական բնույթ կրեն։
Ինչ վերաբերում է սպառազինությանը, Դավթյանն ընդգծել է, որ նոր սպառազինություն ձեռքբերելու համար բոլոր հնարավորությունները կան։ Նա հավելել է, որ երբ դրա ժամանակը գա, ապա կցուցադրեն համագործակցության շրջանակներում ձեռքբերված միջոցները։

Rate article