Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ադրբեջանական Report լրատվական գործակալության հետ զրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանկшան սահմանային
լարվածությանը ու մեղադրել հայկական կողմին։ «Մենք դիտшրկում ենք միջադեպերը «Հայաստանի զինվшծ ուժերի ստորաբաժանումների կողմից» պարբերաբար հրետակոծության միջադեպերը և հետևում ենք բոլոր իրադարձություններին»,- ասել է Աքարը։
Նա նշել է, որ ինտենսիվ քննարկումներ են անցկացվում Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարների, ինչպես նաև պաշտպանության նախարարների մակարդակով։
«Երկրների ղեկավարներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը, ինչպես նաև ես ու իմ գործընկեր Զաքիր Հասանովն ամենօրյա ռեժիմով շարունակում ենք շփումները։ Մենք ուշադիր հետևում ենք միջադեպերին, և մեր պահանջը նրանում է, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դադարեցնի սադրանքներն ու տարածաշրջան խաղաղություն գա»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան, իբր, բոլոր ջանքերը գործադրում են տարածաշրջանում խաղաղության ու բարեկեցության ապահովման համար։
«Հրադադարի ռեժիմի խախտումը ոչ մեկին օգուտ չի բերում։
Թուրքիան միշտ Ադրբեջանի կողմից է ու աջակցում է եղբայրական երկրին իր ճշմարիտ գործում։ Թող ոչ ոք չկասկածի, մենք, անկախ ամեն ինչից, կշարունակենք այդ աջակցությունը»,- ասել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։