Jaxx Wallet

Jaxx Wallet Download

Jaxx Liberty Wallet

jaxxwallet-liberty.com

Թուղթ երջանկության մասին․․․երկու րոպե տրամադրեք ամպայման կարդացեք

Թուղթ երջանկության մասին․․․երկու րոպե տրամադրեք ամպայման կարդացեք

ANIMALI CELEBRI

Երբ ազատության հրապարակի նստարաններից մեկին տխուր նստած կինը հարցրեց ինձ այդ մասին՝ հասկացա, որ իմ կյանքում ինչ-որ կարևոր բանի մասին մոռացել եմ: Նրա հարցը հանկարծակի էր, բայց ոչ շատ բարդ. Դուք երջանի՞կ եք: Տեսնելով, որ չեմ պատասխանում, մի թերթիկ տվեց ու ասաց.

-Վերցրո՛ւ, սա թուղթ է երջանկության մասին:

Լեգենդար ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը այս հարցին շատ կարճ պատասխան է տվել. «Ծնվել եմ, ուրեմն երջանիկ եմ»:

«Դուք կարող եք երջանիկ լինել, եթե…»: Սա էր գրված կնոջ տված թղթի առաջին տողում:

Շատ բաներ կարող ենք թվարկել այս եթե-ից հետո: Դուք կարող եք երջանիկ լինել, եթե չնախանձեք, եթե սիրեք մարդկանց, եթե բավարարվեք նրանով, ինչ ունեք, եթե լավ երեխաներ ունենաք, եթե մեղք չգործեք և այլն: Իսկ ես կհավելեի՝ դուք կարող եք երջանիկ լինել, եթե չմոռանաք, որ կարող եք երջանիկ լինել:

Որպեսզի մարդիկ չմոռանան երջանկության մասին, 2012 թվականին, Բութան քաղաքի նախաձեռնությամբ, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան մարտի 20-ը սահմանեց երջանկության միջազգային օր։Թուղթ երջանկության Õ´Õ¡Õ½Õ«Õ¶

«Գիտեք, հետաքրքիր հակասություն է: Մենք միշտ վազում ենք ինչ-որ բանի ետևից՝ մտածելով, որ դա մեզ երջանկություն կպարգևի, սակայն այդ ճանապարհին այնքան ենք կենտրոնանում դրան հասնելու գաղափարի վրա, որ մոռանում ենք նկատել փոքրիկ դրվագներ, որոնք արդեն իսկ մեզ երջանկացնում ենք: Եվ հասնելով մեր ուզածին այնքան հոգնած ու հիասթափված ենք լինում, որ մոռանում ենք, որ դա պետք է երջանկացներ մեզ»,-ասում է Նինան:

Արդյո՞ք ես երջանիկ եմ: Երբևէ տվե՞լ եք ձեզ այս հարցը կամ, երբ մտածում եք երջանկության մասին, ինչի՞ հետ եք դա կապում՝ գումարի՞, աշխատանքի՞, մարդկա՞նց, ունեցվածքի՞:

Ոմանց համար էլ երջանկությունը փոքր ուրախությունների` առավոտյան արև տեսնելու և նրա ճառագայթներից ջերմանալու, պարզապես քունն առնելու, սիրելի երաժշտություն լսելու կամ սիրահարվելու մեջ է։ Ոմանց համար մեքենա ունենալու կամ կարիերայում հաջողության հասնելու:

Երջանկությունը երջանկության մասին չմոռանալն է: Եթե առօրյա մտքերի ու գործերի պատճառով չեք հասցնում հիշել դրա մասին, ապա մի թուղթ պահեք ձեզ մոտ, որի վրա գրված կլինի ուղղակի՝ Ես երջանիկ եմ: Ոչ թե ես երջանիկ կլինեմ, այլ ես երջանիկ եմ: Իսկ եթե թուղթը կորցնեք, հաստատ կգտնվի մեկը, ով կհիշեցնի ձեզ, որ հարկավոր է մտածել երջանկության մասին ու ժամանակ առ ժամանակ հարցնել՝ ես երջանի՞կ եմ:

Եթե ձեզ պետք է երջանկություն մեկ ժամով, ննջեք: Եթե ձեզ պետք է երջանկություն մեկ օրով, գնացեք ձկնորսության: Եթե ձեզ պետք է երջանկություն մեկ տարով, ժառանգություն ստացեք: Եթե ձեզ պետք է երջանկություն ամբողջ կյանքի համար, օգնեք, որ ուրիշները գտնեն իրենց երջանկությունը: (Չինական ասացվածք)

Rate article