Jaxx Wallet

Jaxx Wallet Download

Jaxx Liberty Wallet

jaxxwallet-liberty.com

Թող իրա եթիմին տանի քցի մանկատուն, ես խի՞ պիտի իմ երեխուն մանկատուն տանեմ…

Թող իրա եթիմին տանի քցի մանկատուն, ես խի՞ պիտի իմ երեխուն մանկատուն տանեմ…

ANIMALI CELEBRI

«Երեկվանից սոված-ծարավ էստեղ կանգնած եմ էրեխեքիս հետ, ոչ մեկ չի իջնում, Փաշինյանը գոնե իջնի՝ տեսնի ինչի՞ եմ էստեղ: Վարձով եմ ապրում, ամուսինս գողության փորձի համար ազատազրկված է, երեք անչափահաս երեխա ունեմ, ո՞նց պահեմ:

Տնից հանում են: Ես ամուսնուս ազատությունն եմ ուզում, որ իր երեխեքին պահի…»,- կառավարության շենքի դիմաց իր բողոքի ձայնն էր բարձրացրել սոցիալական ծանր կացության մեջ գտնվող կինը:

«Ամուսնուս գողության փորձի համար նստացրեցին, հետինը փախել է, ինքը՝ նստել, ինչի՞ համար: Արդարությո՞ւն է՝ թո՛ղ երկուսն էլ նստեին, խի՞ են մեկին փախցրել, մյուսին նստացրել՝ երեք երեխի վիզը ծուռը թողել»,- ասում էր կինը:

Նրա խոսքով՝ 1 տարի է ինչ ամուսինն անազատության մեջ է, բայց դատախազը 6,5 տարի է պահանջում. «Աղաչում եմ դատախազին, ասում է՝ չէ, ինքն իր պատիժը պիտի կրի: Դե թող իջնեն, փող տան, տանեմ իմ երեխուն կերակրեմ… Սոցապ եմ գնում՝ փարոս չեն տալիս, ասում են մարտին կգաս, փարոսդ կստանաս՝ 30 հազար դրամ:

Ես 30 հազարով ո՞նց 3 երեխա պահեմ: Քաղաքապետի աշխատողն ասում է՝ տար տուր մանկատուն, գնա աշխատի: Թող իրա եթիմին տանի քցի մանկատուն, ես խի՞ պիտի իմ երեխուն մանկատուն տանեմ…

Երեկ թաղապետարանից եկել, ասում են՝ էս ինչ պայմաններում ես երեխեքիդ պահում: Ցուրտ ա, երեխես հազում ա, արյունը ցածր, բժիշկն էլ ասում ա՝ տավարի մսով ճաշ տուր, որտեղի՞ց տամ»,- պատմում էր երեք երեխաների մայրը:

Rate article