Թխվածք Կանացի Համառություն. այսպիսի համեղ և փափուկ տորթ հաստատ չեք կերել, անպայման փորձեք համից չեք կշտանա
Բաղադրությունը
Խմորի համար`
2 հատ ձու,
200 գր. շաքարավազ,
70 գր. կարագ,
2 ճգ. մեղր,
1 թգ. սոդա,
3 ճգ. կակաո,
ըստ անհրաժեշտության ալյուր:
Կրեմի համար`
2 հատ ձու,
2 ճգ. ալյուր,
1 բաժակ շաքարավազ,
100-150 գր. կարագ,
1 ճգ. կակաո,
2 բաժակ կաթ,
վանիլի փոշի,
100 գր. ընկույզ:
Գլազուրի համար`
շոկոլադ,
30 գր. կարագ
Պատրաստման եղանակները
Կրեմի համար կաթը, ձուն, շաքարավազը և ալյուրը հարել: Այնուհետև դնել մարմանդ կրակի վրա և եփել այնքան մինչև կրեմը կխտանա, անհրաժեշտ է եփելու ընթացքում անընդհատ խառնել:
Այս զանգվածին ավելացնել կակաոն, վանիլի փոշին և լավ խառնել, հետո թողնել, որ սառչի:
Սառչելուց հետո ավելացնել ընկուզը և քերիչով անցկացված կարագը և լավ խառնել:
Խմորի համար ձուն, մեղրը, շաքարավազը, կարագը և սոդան լցնել կաթսայի մեջ և հարել:
Այնուհետև կաթսան դնել գոլորշու վրա և անընդհատ խառնել գրեթե 5 րոպե: Ավարտելուց հետո վերցնել գոլորշու վրայից, ավելացնել կակաոն և լավ խառնել:
Այս զանգվածի վրա ավելացնել քիչ քիչ ալյուր այնքան, մինչև ստացվի պինդ խմոր, որը հնարավոր կլինի գրտնակով բացել:
Խմորը բաժանել 8 մասի, յուրաքանչյուրը գրտնակել և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 3-7 րոպե:
Գլազուրի համար շոկոլադը մարմանդ կրակի վրա հալեցնել և ավելացնել կարագը: Յուրաքանչյուր խմորի վրա կրեմ տարածել, իսկ վերջում թխվածքի վրա տարածել գլազուրը: