Առաջարկում ենք անցնել մի պարզ թեստ, որը հիմնված է թանկարժեք քարերից պատրաստված սրտիկի ընտրության վրա։
Ադամանդե սիրտ 1
Կարմիր ադամանդե սիրտը՝ ճակատագրական հանդիպման խորհրդանիշն է։
Հավանաբար, ձեր մտքով չի էլ անցնում, սակայն շատ շուտով ձեր կյանքում կլինի ճակատագրական հանդիպում։ Պարտադիր չէ, որ այն լինի ռոմանտիկ։ Հնարավոր է, որ դա կլինի գործնական կամ ընկերական հանդիպում, բայց այն ձեզ շատ պլյուսներ կբերի։ Առաջին հերթին, դրական էմոցիաներ և հիանալի տրամադրություն։ Երկրորդը, ձեր կողքին կունենաք հուսալի մարդկանց։ Երրորդը, վերջապես կանցկացնեք այնպիսի ժամանակ, որի մասին երազել եք։ Այդ մարդը կբացի նոր դռներ՝ ձեր կյանքում, գործերում և երազանքներում։ Նա ձեզ կօգնի հասնել այնպիսի բարձրունքների, որոնց մասին չէիք էլ մտածել։
Կարևոր է չվախենալ վստահել։
Ադամանդե սիրտ 2
Կանաչ ադամանդե սիրտը՝ մեծ սիրո խորհրդանիշ է։
Դուք երկար եք սպասել այդ օրվան։ Եվ այն շուտով կգա։ Կյանքի շեմին ձեզ մեծ սեր է սպասում։ Կունենաք այն սերը, որի մասին երազել եք։ Դրա համար էլ միշտ պիտի պատրաստ լինեք, քանի որ այդ զգացումը անսպասելի կգա։ Ձեր կյանքում շատ են եղել բացասական ակնթարթներ, և շուտով այդ ամենի մասին կմոռանաք։ Դուք իսկապես արժանի եք երջանկության։
Ձեր երկրորդ կեսը կդառնա այն մարդը, ով ձեր մեջից կհանի սթրեսը, դեպրեսիան։
Ադամանդե սիրտ 3
Մանուշակագույն ադամանդե սիրտ՝ հաջողակ ծանոթությունների խորհրդանիշ։
Դուք հենց այն մարդն եք, ով շատերին է դուր գալիս։ Դուք ստիպում եք մարդկանց, որ նրանք ակամա ձեր հանդեպ հմայք տածեն։ Հենց այդպիսի ձգողականությունը ձեզ կբերի օգտակար ծանոթություններ։ Եվ խոսքը գնում է ոչ միայն աշխատանքի կամ բիզնեսի մասին։ Հավանաբար, շուտով կգտնեք լավ ընկերներ։ Նրանք ձեզ հետ կկիսեն ձեր հետաքրքրությունները և կաջակցեն ձեզ։ Նման աջակցության մասին վաղուց եք երազել։
Փորձեք ձեր կյանքից բացառել թունավոր մարդկանց։ Նրանք ձեզ նախանձում են, իսկ դա շատ վատ է անդրադառնում ձեր էներգետիկայի վրա։
Ադամանդե սիրտ 4
Գունյզգույն ադամանդե սիրտ՝ վախերը հաղթահարելու խորհրդանիշ։
Դուք ձեզ համարում եք վախկոտ։ Սակայն ժամանակն է, որ նայեք ձեր վախերի աչքերի մեջ․ դրանք հաղթահարելու ժամանակն է։ Վախենու՞մ եք սիրահարվել, սիրահարվեք։ Վախենու՞մ եք վստահել, վստահեք։ Վախենու՞մ եք աշխատանքը փոխել, փոխեք։ Հավատացեք, որ հենց ձեր վախերն ու սխալ համոզմուքներն են խանգարում ձեզ առաջ քայլել։
Հենց որ դուրս գաք կոմֆորտի զոնայից, կստանաք մեծ երջանկություն, որին այդքան սպասել եք։ Փորձեք կյանքում փոփոխություններ կատարել․ այդ ամենը միայն դրական կողմեր կապահովի։
Կարոևրը՝ սկսելն է, մնացածը ձեզ դուր կգա։