5-րդ ալիքում թեժ իրավիճակ է,
հեռուստաընեկերութունը պատրաստվում է նոր եթերաշրջանի:
Դեռ հունիսի 20-ին 5-րդ ալիքի «Հայլուր»-ով ռեպորտաժ հրապարակվեց, որ հ/ը-ն նոր եթերաշրջան է սկսում՝ նոր տաղավերներից:
Մեզ հայտնի դարձավ, որ 5-րդ ալիքի նոր տաղավարները տեղակայված են լինելու «Էրեբունի պլազայում», որն ըստ մամուլի հրապարակումների պատկանում է Քոչարյանների ընտանիքին:
Այս հեռուստաընեկրությունը պատկանում է Արմեն Թավադյանին, որը Ռոբերտ Քոչարյանի շրջապատից է, մասնակցում է նրա ցույցերին:
Սակայն, մեզ ավելի հետաքրքիր մանրամաներ հայտնի դարձան Քոչարյանին պատկանող այս հեռուստաընկերությունից: Պարզվում է, որ լրագրողները լքում են հեռուստաընկերությունը: Պատճառները տարբեր են:
Մեզ հայտնի դարձավ, որ լրագրողներին պարտադրում են՝ տեղի անետեղի ցեխ շպրտել կառավարության եւ ընդհանրապես օրվա իշխանությունների կատարած աշխատանքի վրա, եթե անգամ կատարված աշխատանքը միայն գովասանքի է արժանի:
Ուշագրավ է նաեւ մեզ փոխանցված այն տեղեկատվությունը, որը ոչ միայն լրագրողներն են լքում հեռուստաընկերությունը, որոնք ամենօրյա ռեժիմով երեւում էին եթերում, այլ նաեւ տեխնիկական աշխատանք կատարողները՝ օպերատոր, մոնտաժնիկ, անգամ միջազգային լրահոս ապահովող:
Նախկին աշխատակիցներից մեկը մեզ փոխանցեց, որ աշխատակիցներից ոմանց հարեւան-բարեկամներն ամոթանք են տվել, որ Ռոբերտ Քոչարյանին սպասարկող հ/ը-ում են աշխատում:
Միաժամանակ մեր աղբյուրը փոխանցեց, որ լրատվամիջոցում կան նվիրյալներ, որոնք իշխանություններին անտեղի քննադատելը մեծ սիրով են կատարում:
irakanum.am