Թաղեմ ես ձեր սերժաբարո կոնցլագերը, դեռ քանի սերունդ եք քայքայվելու ու քայքայելու մինչեւ վերանաք…

ANIMALI CELEBRI

Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ահազանգեր եմ ստանում, որ որոշ քաղաքապետեր բավականին ահարկու տոնով հրահանգել են համայնքապետարանների եւ ՀՈԱԿ-ների աշխատողներին վաղը՝ Սահմանադրության օրը մասնակցել ինչ-որ քայլերթների եւ միջոցառումների։

Եթե ահազանգերը ճշմարիտ են, ուրեմն այդ համայնքապետերը մնացել են սերժաբարո Հայաստանում։

Ինչքան արագ հրաժարվեն մարդկանց անօրինական պարտադրանքներից, այնքան լավ իրենց համար, փաստական ճշտումներից հետո հանելու եմ մայրուղի, լծելում եմ գութանով եւ աշնանացանի համար աշխատեցնելու հանձնեմ բարձրլեռնային գյուղերի գյուղացիներին։

Աշխատակիցներին հորդորում եմ չենթարկվել բոլոր այդօրինակ պահանջներին, պարտավոր եք կատարել միայն պայմանագրային պարտավորությունները, մնացածը պարտավոր չեք։

Եթե ձեր կամքին հակառակ կշարժվեք պարտադրանքներով, չբողոքեք ոչ մեկին, մի օր էլ կասեն՝ մայկատռուսիկով կգաք գործի եւ ստիպված կլինեք գնալ։

Դիմեք արհմիության նախագահին, թե կան այդպիսիք, եթե չկան, ստեղծեք, եթե կան եւ համայնքապետի ձախ ոտն են, դուրս եկեք այդ արհմիությունից եւ ստեղծեք ձերը, որ կպաշտպանի ձեր իրավունքները։

Վերջացավ, թաղեմ ես ձեր սերժաբարո կոնցլագերը, դեռ քանի սերունդ եք քայքայվելու ու քայքայելու մինչեւ վերանաք…

https://hay-life.ru/

(Visited 6 times, 6 visits today)
Rate article