Նախագահ Էրդողանին Բոսնիայում դիմավորել են աննկարագրելի ոգևորությամբ: Տեղի բնակիչները Սարաևոն զարդարել են Թուրքիայի դրոշներով ու վանկարկել «Թուրքիա»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բոսնիա և Հերցեգովինայի նախագահ, բոսնիական «Դեմոկրատական գործողություններ» կուսակցության առաջնորդ Բաքիր Իզետբեգովիչի դստեր` Յասմինայի հարսանիքի քավորն է դարձել։ Տեղեկությունը հայտնում է Radiosarajevo- ն` հավելելով, որ փեսան գործարար Չամիլ Հումաչկիչն է։
Թուրք առաջնորդը Սարաևո հարսանեկան արարողության է ժամանել ընտանիքի անդամների հետ, ու ամբողջ օրը եղել է տեղի լրատվականների ուշադրության կենտրոնում։
Տեղացիները Էրդողանին, նրա կնոջը, որդուն ու հարսին դիմավորել են «Թուրքիա՛, Թուրքիա՛» վանկարկելով, իսկ մայրաքաղաքի փողոցները զարդարված են եղել Թուրքիայի դրոշներով։
Տեղական լրատվամիջոցները նշում են, որ հարսանիքն անցկացվել է շարիաթի կանոններին համապատասխան։
Նկատենք, որ Բաքիր Իզեթբեգովիչը համարվում է Բոսնիա և Հերցեգովինայի ամենաազդեցիկ մահմեդական քաղաքական գործիչներից մեկը:
Էրդողանների և Իզեթբեգովիչների բարեկամական հարաբերությունները պահպանվում են ոչ միայն ընտանիքի ավագ անդամների, այլև նրանց երեխաների միջև: