Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է
«Կարո՞ղ եք գուշակել՝ ինչ մեքենաներ են սրանք. այո, այո, մեր ավտոբուսներն են, որոնք արդեն ժամանել են Երևան:
Մաքսատնից դրանք դուրս բերելուց և համապատասխան ուսումնասիրությունները կատարելուց հետո մարդատար մեքենաներն արդեն կտեսնեք Էջմիածնի փողոցներում:
Ներքաղաքային տրանսպորտը տարիներ շարունակ քաղաքում առկա կարևոր խնդիր էր, որի լուծումն արդեն նշմարվում է:
Շնորհակալություն ենք հայտնում բարեկամ Ֆրանսիային, մասնավորապես՝ Նիցցա քաղաքին, անչափ թանկ նվերի համար»:
https://www.facebook.com/DianaGasparyanOfficial/videos/651152468719300/?t=0
(Visited 54 times, 54 visits today)