Է՜հ. շարմազ, շարմազ, աբիժնիկի քո կեցվածքի մեջ եփվում-վառվում ես. Ամոթն ի՞նչ է, որ դու չունես. Դու շարունակում ես բարբաջել, իսկ անժելան անհամբեր է

ANIMALI CELEBRI

Է՜հ. շարմազ, շարմազ, աբիժնիկի քո կեցվածքի մեջ եփվում-վառվում ես. Ամոթն ի՞նչ է, որ դու չունես. Դու շարունակում ես բարբաջել, իսկ անժելան անհամբեր է

շԱՐՄԱԶԱՆՈՎԻ ՆՈՐ ՀԱՉՈՑՆԵՐԸ
Այդ ի՞նչ պատահեց քեզ, շարմազանով, որ նորից «դարակազմիկ մտքեր» ես հայտնում, այս իշխանության մնալուն էլ ժամկետ ես տալիս:
Բա եղա՞վ, էԾիկ: Հասկացանք, որ նեղված ես, հասկացանք, որ քեզ դուրս են շպրտել ԱԺ-ից՝ հակառակ քո այն երազանքի, թե՝ «Մենք մինչև 2022-ն այստեղ ենք մնալու»: Հիմա էլ ամեն հնարովի ստերով Արցախի հարցի փուլային տարբերակի քննարկման մեջ մեղադրում ես Փաշինյանին:

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալիս Սողոմոնյանը:
Տո այ կեղծարար, այդ որտեղի՞ց հորինեցիր, թե Փաշինյանը փուլային տարբերակ է քննարկում, երբ Փաշինյանը հատկապես մերժում է սեռժիկ սարգսյանից ստացած ա՛յդ ժառանգությունը: Եթե խոսափողը դեմդ է դրած, քեզ հաճո անժելա թովմասյանն էլ իր հարցերով քեզ լարող ու հրահրող է, ուրեմն ամեն սուտ, ամեն հերյուրանք պիտի վերագրես Փաշինյանի՞ն: Բա դու ամոթ չունե՞ս, այ էԾիկ:
Շա՜տ ես վառված, շարմազ, շա՜տ ես տառապում ԱԺ-ից դուրս շպրտվելու փաստից: Էդ անժելա թովմասյանի մոտ աքլոր կտրած ես խոսում, բայց ներսդ խեղճություն է, դատարկություն, ու այդ խեղճությամբ էլ ասում ես, թե հիմա «ԱԺ-ում իրենց ընդդիմադիր համարողներն ինչո՞ւ մեզ չպաշտպանեցին, երբ հոկտեմբերի 2-ին ԱԺ-ի վրա լկտի արշավ էր»:


Արշավը չէր լկտի, այ էԾիկ, այդ դո՛ւք էիք լկտի, որ լռում էիք, երբ ոստիկանները ծեծում ու բերման էին ենթարկում Բաղրամյան պողոտայի ցուցարարներին: Լռում էիք, երբ երանոսյան փոխոստիկանապետը Սարի թաղում խաղաղ ցուցարարների վրա հրազենային պայթող գնդիկներ էր շպրտում… Միտք ունի՞ թվարկել, թե էլ ի՜նչ անօրեն գործողությունների վրա էիք աչք փակում: Այն ժամանակ դուք լռում էիք, չէ՞, հիմա դարձյալ ստում ես, երբ ասում ես, թե ցանկացած բռնի գործողություն թե ԱԺ-ի փոխխոսնակ եղած ժամանակ եմ դատապարտել, թե այսօր: Ամոթն ի՞նչ է, որ դու չունես:
Ստում ես, էԾիկ, շարունակում ես ստել ու ԱԺ ընդդիմադիր ֆրակցիաներից էլ պահանջում ես, որ իրենք բողոքեն, երբ, քո ասելով, իշխանությունները երրորդ նախագահի դեմ շինծու գործ են կարել, կամ որ չեն պաշտպանում դատապարտված քոչարյանին, որին դու քաղբանտարկյալ ես համարում: Դա աբսուրդ է: Քաղբանտարկյալները, այ ստախոս շարմազանով, ձեր իշխանության տարիներին հարյուրներով հանիրավի կալանվածներն էին: Խոսում ես դատարանները շրջափակելու մասին: Էդ քո ժամանակվա դատավորների կայացրած սխալ որոշումների արդյունք չէ՞, որ ներկա կառավարությունը ստիպված բյուջեից տասնյակ հազարավոր եվրոներ է մուծում՝ ի հետևանք ձեր իշխանության տարիներին անօրեն դատապարտվածներին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից արդարացված վճիռների:
Թէ չէ բան ես գտել խոսում ես, է՛լի, թե երկու տարի շարունակ հարցականի տակ են դնում ապրիլյան պատերազմում մեր հաղթանակը… ապրիլյան հանձնաժողով ստեղծելն ու՞մ է պետք: Վախեցա՞ծ ես ճշմարտությունից, էդիկ շարմազանով:


Անժելան անմիջապես պիտի վրա բերեր՝
-Խաչատուրովը արհամարհեց, չգնաց: Ու անմիջապես էլ անցում արեց մարտի 1-ի դեպքերին:
Եվ այստեղ դու՝ շարմազանով, ասացիր մի բան, որ քեզ կարելի է դատի տալ: Վերհիշեմ ասածդ.
-Միշտ ասել եմ, մարտի 1-ի պատասխանատուները Լևոն Տեր-Պետրոսյանն է ու այսօրվա վարչապետի պաշտոնը զբաղեցնողը:
Ես մեր կառավարությանն ու իրավապահ մարմիններին ի՞նչ ասեմ, որ քեզ նման խաբեբային քարշ չեն տալիս հարցաքննության, թե՝ փաստեր ունե՞ս, որ նման ապուշություն ես դուրս տալիս:
Է՜հ. շարմազ, շարմազ, աբիժնիկի քո կեցվածքի մեջ եփվում-վառվում ես, կեղծիքներով ՍԴ նախագահ կարգված հրայր թովմասյանին ես փորձում հերոսացնել՝ հերթական ապուշությունդ արտահայտելով, թե ԱԺ ընդդիմադիր ֆրակցիաներն ինչո՞ւ չփորձեցին ՍԴ դիմել գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականությունը վիճարկելու համար:
Հասկանում եմ, որ սա շատ ցավոտ ընդունվեց քո ժամանակների թալանչիների կողմից: Ո՜նց կլինի, օրենքի ուժով վերադարձնել թալանվածը, պատասխան տալ անօրեն հարստացման համար:
Դու շարունակում ես բարբաջել, իսկ անժելան անհամբեր է, հարցնում է.
-Ի վերջո համախմբվելո՞ւ են ընդդիմադիր ուժերը:

Ի վերջո, մեկ-երկուսի թերահավատությունը ոչինչ է ժողովրդի գումարյալ աջակցության դիմաց, ժողովուրդ, որը վերջապես իրեն ազատագրել է քոչարյան-սարգսյան ստրկական ռեժիմից:
Ուրեմն, սիրելի ժողովուրդ, մեր Վարչապետի հետ դեպի վերջնական հաղթանակ:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Rate article