44-օրյա պատերազմի մեր հերոս Վահան Թաթոսյանը պատերազմի ժամանակ ստացած վիրավորումից հետո բուժվել է մի քանի ամիս, այնուհետև մեկնել կրկին սահման։
Այս մասին հայտնում է forrights.am-ի հետ զրույցում Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի ղեկավար Սամվել Գալստյանը:
Վահան Թաթոսյանը արդեն 10 տարի է ինչ ծառայում էր Հայաստանի Զինված Ուժերում։ Նա Ջրառատ համայնքից էր։
Համայնքի ղեկավարը հայտնեց, որ «Շատ լավ տղա էր, շատ հայրենասեր:
Տանջվող, արարող ընտանիք է:
Պայմանագրային զինծառայող էր, տաս տաուց ավելի է ծառայում էր»,- ասաց համայնքապետը:
Ինչպես արդեն հայտնել ենք երեկ թշնամին սադրանքի է դիմել Երասխի և Գեղարքունիքի մարզի հայկական դիրքերի
նկատմամբ։ Թշնամին տալով զոհեր ետ է շպրտվել։ Ցավոք սրտի մենք նույնպես ունենք զոհեր։ Հրապարակվել է
Գեղարքունիքի մարզի մեր դիրքերում զոհված 20-ամյա Արման Հակոբյանի լուսանկարը։
Նա Թալինից էր։ Արման Հակոբյանն է։