Ինչ խոսք հերոսները այնպիսի անգին մարդիկ են մեր կյանքում, որոնց անմնացորդ նվիրումը իրենց հայրենիքի նկատմամբ բնականաբար անմոռանալի է:
Երբ կարդում կամ լսում ենք նրանց անունները, իսկապես անհնար է չհուզվել, հատկապես այն դեպքում, երբ որ նրանց կատարած սխրանքների մասին ես սկսում իմանալ:
Քյարամ Սլոյանը ծնվել է 1996 թվականի ապրիլի 27-ին Հայաստանի Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում՝ ազգությամբ եզդի Սլոյանների ընտանիքում:
Քյարամը եղել է արցախա-ադրբեջանական քառօրյա պատերազմի առաջին զոհերից մեկը։
Նրա զորացրվելուն մնացել էր երկու ամիս:
Նրա հրամանատարն էր՝ Արմենակ Ուրֆանյանը։
Ինքը՝ հերոս Քյարամը ևս բացառիկ մարդկանցից էր, ում մասին շրջանառվող տարբեր լուրերն ու վարկածները միայն հիացմունքի են արժանի:
Լեգենդ կոչվոսղ այս հերոսին անհնար է չհիշել և չհպարտանալ նրա կատարած հայրենական քայլերով:
Նրան տրված անգին շնորհակալական նամակները միայն մի փոքրիկ մասն են կազմում նման հերոսներին հիշելու համար:
Իհարկե նրանց ծնողներին դժվար թե լինի ինչ որ բան, որը կարող է փարատել իրենց վիշտը, սակայն մեկ շնորհակալական թուղթն էլ անգամ ոգևորում և թեթևացնում է նրանց վիշտը, քանի որ բացակա հերոսին հիշեցնում են իր տարատեսակ շնորհակալագրերով:
Փառք ամեն մի հայ հերոսին: