Երեկ երեկոյան Արարատի մարզի սահմանամերձ Երասխ համայնքի բնակիչները կրшկոցներ են լսել։
«Հրապարակ»-ի հետ զրույցում Երասխի բնակիչը նշեց, որ մի քանի րոպե կրակոցներ են լսել, որից հետո այն դադարել է, ապա փոխանցեց, որ իր տեղեկություններով` թշնшմին իր
զինվորականների թիվը սահմանին ավելացրել է, կուտակումներ կան։
Փորձեցինք զրուցել Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանի հետ, նա ասաց, որ նման տեղեկություններ չունի եւ ինքը կրակոցներ չի լսել։
Նշենք, որ մի քանի օր է` թշնшմին ակտիվացել է Սյունիքում եւ Տավուշում։ Սյունիքում տեղի ունեցած մարտի ժամանակ մենք զпհվшծ եւ գերեվարված տղաներ ունենք, հակառակորդը եւս վնшսներ ունի։