ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Եվ որքան էլ, որ կոպիտ հնչի, միևնույնն է ճշմարտությունը մեկն է… հայ մարդու համար Հայաստանն ու Արցախը Հայրենիք է, իսկ ոմանց համար այն եղել է խոպան…
Հ.Գ. Սա է հայ մարդու և նախկին խոպանչիների տարբերությունը…
Այդ կատեգորիային հակացուցված է խոսել ազնվության մասին… քանզի նրանք կանխամտածված քանդել են սեփական Հայրենիքը և ժողովրդին գցել ծանր վիճակի մեջ։
Այսօր նախկինները պատեհ֊անպատեհ խոսում են որոշ պաշտոնյանների «բոմժ» լինելու մասին… քողարկելով սեփական բոմժ լինելու հանգամանքը…
Այո’, դուք շատերիս էիք «բոմժի» տեղ դրել և կարծում էիք, թե ձեր ստրուկն ենք…
Այո’, դուք ձեզնից վանում էիք այն մարդկանց, ովքեր չէին ինտեգրվում ձեր արատավոր բարքերին…
Այո’, ձեզ համար պաշտոնյայի իդեալական կերպարներ էին գագիկ խաչատրյանները, արմեն ավետիսյանները, սուրիկ խաչատրյանները և նմանատիպ երևույթները.. ովքեր գտնվում էին թալանի, կոռուպցիայի և մարդկանց գնդակահարելու մրցավազքի մեջ…
Եվ եթե դուք ժողովրդի մեջ «բոմժեր» եք փնտրում֊որոնում, հեռու մի գնացեք՝ նայեք հայելու մեջ և ինքներդ ձեր մեջ «կհայտնաբերեք» միլիոնատեր բոմժերի, ովքեր որևէ շանս չունեն փոխելու իրենց բոմժի կատեգորիան… քանի որ բոմժությունը դաջված է ձեր հոգու մեջ և ճակատին…