Ես 10 մլն դոլար մաքուր շահույթ եմ թողել, Քոչարյանը եկավ և մսխեցին այդ գումարը. Քաղավիացիայի նախկին պետի սենսացիոն հայտարարությունը

ANIMALI CELEBRI

««Պոբեդայի» հետ կատարվածին գնահատական տալ չեմ կարող, քանի որ ծանոթ չեմ բոլոր մանրամասներին։ Ես պարզապես այս ամեն ինչի մեջ քաղաքական ենթատեքստ եմ տեսնում ռուսական կողմից։ Եվ այս դեպքում, և Եգիպտոսի դեպքի ժամանակ ամենամեծ խնդիրն այն է, որ մենք սեփական փոխադրող չունենք։ Բոլոր խնդիրների հիմքը դա է» ։

ArmDaily.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Պոբեդա» ընկերության՝ Հայաստան չվերթները դադարեցնելու մասին լուրերին, ասաց Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը։

Հարցին, արդյոք նմանատիպ դեպքեր էլի են եղել, երբ ընկերությունը դադարեցրել է չվերթները թերլիցքավորման պատճառով, Պետրոսյանը պատասխանեց.

«Բողոքներ եղել են, Էդուարդո Էռնեկյանի «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությանը մենաշնորհ է տրված և նա ծառայություններին կամայական գներ է դնում։ Նրա կողմից և վառելիքն է մենաշնորհ, և մնացած այլ սպասարկման ծառայությունները։ Պետք է օդանավակայանի մենաշնորհը վերացնել։ Շիրակ օդանավակայանը պետք է անջատել էռնեկյանի ընկերությունից։ Դա հատուկ նշանակության, առանձին գործող ձեռնարկություն է։

Պայմանագրերը վերանայել է պետք, Զվարթնոցը միայն իր համար է աշխատում և ևս մի քանի հոգու համար։ Այս իրավիճակը սկսեց Ռոբերտ Քոչարյանի օրոք, նա եկավ և ավիացիան հայտնվեց սնանկ վիճակում։ Այս բոլոր խնդիրների համար հենց Քոչարյանն է մեղավոր, ապա նույն ձև շարունակեց Սերժ Սարգսյանը՝ իր կլյուչնիկ ընկերով՝ Միկա Բաղդասարովով, սրան հաջորդեց Էռնեկյանի գալը։

Մենք չէի՞նք կարող մեր օդանավակայանը նորմալ սպասարկել, որ օտարները եկան։ Մենք և գումար ունեինք, և ավելի լավ գաղափարներ որ նոր մասնաշենքը կառուցենք։Հին մասնաշենքը չի բավարարում միջազգային չվերթներ իրականացնելու նոր պահանջներին»։

Խոսելով քաղավիցային ներկայիս վիճակի մասին, Պետրոսյանը նշեց, որ առաջնային խնդիր է հանձնաժողով կազմել, դատախազությունից և ՀՔԾ-ից ստուգումներ իրականցնել և պարզել, թե ով «քանդեց» ավիացիան։

Պետրոսյանը խոսեց նաև բաց երկնքի մասին, ասելով, որ բաց երկնքի քաղաքականությունը սովորական բլեֆ է, քանի որ մեր երկինքը երբեք էլ փակ չի եղել։

«Միակ փակ ուղղություն եղել է հայ-թուքական օդային սահմանը, որը ես 1995թվականին բացել եմ։ Քոչարյանը ամեն ինչ տվեց Ռուսաստանին՝ ավիացիան, բջջային օպերատորները, հանքարդյունաբերությունը, երկաթգիծը, ամեն-ամեն ինչը։ Ես 10 մլն դոլար մաքուր շահույթ եմ թողել, Քոչարյանը եկավ և մսխեցին այդ գումարը։

Օդի համար գանձվող 10 հազար դրամը նույնպես նրա օրոք եղավ։ Դրանով նա պարզապես ակցիզ դրեց ուղևորների վրա, ինչպես գարեջրի կամ ծխախոտի վրա են դնում։ Այդ քայլով կարծես ասեր, որ թքած ունի հայկական ավիացիա կա թե չէ, կարևորը Զվարթնոց օդանավակայանը կա, ուրիշներիը կգնան, մեր ուղևորների կաշին էլ կքերթենք ակցիզավորելով՝ իբրև ապրանք»։

Հիշեցնենք, որ երեկ «Պոբեդա» ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ Գյումրիի օդանավակայանի թերլիցքավորման պատճառով ձմռան սեզոնից կդադարեցվեն չվերթները։

Ավելի ուշ հայկական կողմը հայտարարեց, որ խոսել է ընկերության ներկայացուցչի հետ, խնդիրը լուծված է, սակայն հետո պարզվեց, որ խնդիրը դեռ չի լուծվել։

(Visited 251 times, 251 visits today)
Rate article

ndax login

https://ndaxlogi.com

latitude login

https://latitude-login.com

phantom wallet

https://phantomwallet-us.com

phantom

atomic wallet

atomic

https://atomikwallet.org

jupiter swap

jupiter

https://jupiter-swap.com

https://images.google.com/url?q=https%3A%2F%2Fsecuxwallet.us%2F

secux wallet

secux wallet

secux wallet connect

secux

https://secuxwallet.com

jaxx wallet

https://jaxxwallet.live

jaxxliberty.us

gem visa login

jaxx wallet

jaxx wallet download

https://jaxxwallet.us

toobit-exchange.com Toobit Exchange | The Toobit™ (Official Site)

secuxwallet.com SecuX Wallet - Secure Crypto Hardware Wallet

jaxxliberty.us Jaxx Liberty Wallet | Official Site