սառնարանին, կարդում հայացքիդ շարժումները հիշում այդ օրերը, հետո գլուխս բարձրացնում եմ ու տեսնում դիմացս քո մեծ նկարը, ժպիտով նայում ես ինձ, ու ասես թե հետս խոսում ես, նայում եմ քեզ ու արտասուքը կոկորդումս խեղ դելով ժպտում։Խոսում եմ հետդ,
կիսվում, հարցեր եմ տալիս, ու երևի տղես` կմտածես թե մայրդ գժվել է, իրան իրան խոսում, ինքն իրան իմ տեղը պատասխանում։ Դե քանի որ դու չես խոսում, ես երբ բան եմ հարցնում, պատասխանդ լսում եմ։ Հիշում ե՞ս որ ասում էիր (մա՜մ ,ես մեկ մեկ քեզանից վախենում եմ,
հենց մի բան մտածում եմ դու մտքերս կարդում ես, երևի որ ուզենամ խաբեմ, չստացվի) հիշում ե՞ս ասում էիր(հա մամ ջան ո՞նց ես ջոկում թե ես ինչ եմ ուզում ասեմ կամ անեմ) ասում էի` տղա ջան, ես եմ քեզ պահել, ես քո մայրն եմ, ես քեզ դաստիարակել եմ, ո՞նց կարամ չիմանամ ,չէ՞ որ դու
client=”ca-pub-9651183077028168″ data-ad-slot=”6918804362″ data-language=”en” data-adsbygoogle-status=”done” data-ad-status=”unfilled”>
իմ կեսն ես, իմ մասնիկը, գալիս գրկում էիր ինձ ու ասում(մամ ես քեզ շատ եմ սիրում, դու էլ իմ միակն ես) ։Իմ աշխարհ, իմ միակ, իմ կես, իմ մասնիկ, բա հիմա ես քո կարիքն ունեմ, ահավոր կարոտել եմ ,ուզում եմ գոռամ կանչեմ քեզ, գժվում եմ որ չկաս, Սեեեն կարոտել եեեմ, խի՞ չես գալիս։
Տղես ես մեկա հավատում եմ որ կգաս։ Ես հիվանդացել եմ, շատ վատ եմ ու սենց պահի դու 2 րոպեն մեկ ասում էիր(մամ ջան ի՞նչ կուզես, չայ սարգեմ, սոված չե՞ս, ախոռժակդ ի՞նչա տալիս, ասա գնամ վռազ բերեմ), ես այ դրա կարիքն ունեմ, քո ձեռքի չայն եմ ուզում էն քո ուժեղ ինձ գրկելն եմ ուզում տղես։
Եթե հիմա ինձ հարցնեն ի՞նչ կուզես 1 բան կստանաս կյանքիդ գնով, ես կասեմ (Սենոյիս 1 անգամ գրկեմ հոտը քաշեմ, ու մ ե ռ նեմ) Էլ չեմ դիմանում առանց քեզ տղես։ Հետ արի սպասում եմ արևս, սպասում եմ, ու մինչև վերջին շունչս կսպասեմ։