«Եթե այս տեմպը շարունակվի, մայիսի 4-ին կունենանք 2500 դեպք, մայիսի 21-ին՝ 5000». Արսեն Թորոսյան

ANIMALI CELEBRI

Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կրկնապատկման տեմպն այս պահին 17 օր է: Եթե այս տեմպը պահպանվի, ապա մայիսի 4-ին մենք կունենանք 2500 դեպք, իսկ մայիսի 21-ին՝ 5000 դեպք:

Եվ մեր բոլորի խնդիրը մնում է նույնը` կոտրել տարածման տեմպը և հիվանդության տարածման օղակները: Դրա համար անհրաժեշտ է բացառել հիվանդության՝ մարդուց մարդ փոխանցումը` ամենուր սոցիալական

հեռավորություն պահելով, միմյանց հետ սերտ շփման վարքագծերը փոխելով դեպի հեռավար շփումը, ինչպես նաև ձեռքերը հաճախակի լվանալով և ախտահանելով ու հնարավորինս դեմքին չդիպչելով:

Арсен Торосян продолжит возглавлять Минздрав

Ուզում եմ նաև հատուկ նշել, որ մեր կողմից թեստավորման հզորությունների մեծացումը օրական 1000 թեստի շատ բարդ և բազմաբաղադրիչ գործընթաց է եղել, և երբևէ մեր երկրում օրական այսքան մեծ թվով ՊՇՌ թեստեր չեն արվել: Այս բարդ գործընթացն իր մեջ ներառում է 5 հիմնական բաղադրիչ` մասնագետներ, սարքավորումներ, կենսաանվտանգություն, լոգիստիկա, էլեկտրոնային համակարգ, որոնցից յուրաքանչյուրի պատշաճ ապահովումը մեծ ջանքեր է պահանջել մեր մասնագետներից: Նման հզորությունները միշտ պետք են գալու մեր երկրին հետագայում նմանօրինակ մարտահրավերներին դիմակայելու համար:

#ՄնաՏանը #ԿոտրիրՏեմպը #ԿանխիրՏարածումը

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ATorosyanOfficial/photos/a.379672092219062/1201992446653685/?type=3

Rate article