Դրանք քաղաքական պոռնիկներ են, որոնք բերում են մեկը մյուսի հետ համեմատում… Փաշինյանը բացառիկ բան արեց

ANIMALI CELEBRI

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Երևանի նախկին քաղաքապետ,

ՀՀ ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը:

 

– Այսօր Հայաստանի կառավարության ղեկավարն ուղերձ է հղել 2008թ. Մարտի 1-ի 11-րդ տարելիցի առթիվ: Նիկոլ Փաշինյանը, որպես պետության ղեկավար, հանդես գալով պետության անունից՝ ներողություն խնդրեց Մարտի 1-ի զոհերից ու նրանց հարազատներից, միաժամանակ ներողություն խնդրելով նաև անկախությունից ի վեր գործված բոլոր քաղաքական բռնությունների, հետապնդումների, սպանությունների համար: Վարչապետի քայլն աննախադեպ էր: Ինչո՞ւ չէին կարողանում նախկիններն այսպիսի քայլի դիմել, մանավանդ որ՝ դրա անհրաժեշտությունն ավելի վաղ կար:

– Մարտի 1-ը և Հոտեմբերի 27-ը ինձ համար ծանր հիշողությունների օրեր են: Այսօր առավոտյան էլ վատ տրամադրության մեջ էի, բայց Նիկոլ Փաշինյանի ուղերձը մոգական ազդեցություն ունեցավ: Թող շատ պաթետիկ չհնչի, բայց կարող ենք ի լուր աշխարհի ասել, որ մեր երկիրը տեր ունի, տիրոջ զգացումը միշտ բացակայել է նախորդների մոտ, Լ. Տեր-Պետրոսյանին առանձնացնում եմ, նրան նույն հարթության վրա դնելը Ռ. Քոչարյանի հետ, ինձ համար անընդունելի է:

Ամեն կարգի անօրինական գործողությունների համար միշտ մեղավորներ գտնում էին՝ ուչաստկովին է մեղավոր, որ ընտրությունները կեղծում են, ուչաստկովիի մակարդակի գործ է և այլն: Բոլորի լեյտմոտիվը մեկն է եղել՝ վերարտադրել սեփական իշխանությունը, տիրոջ զգացում չեն ունեցել այս երկրի, այս ժողովրդի նկատմամբ: Ն. Փաշինյանը բացառիկ բան արեց: Ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի կերպարով ու բերանով տեր կանգնեց իր ճակատագրին… Իշխանության ամենակարևոր օղակը գլուխ խոնարհեց զոհվածների հարազատների առջև, դա տղամարդուն բնորոշ զգացում էր:

– Նույնը կարող էին անել նախորդները:

– Դա ներքին կուլտուրայի, բարձր մակարդակի խնդիր է, պետք է կարողանային սեփական ամբիցիաները մի կողմ թողնել: Իշխանությունը միայն սեփական աթոռի խնդի՞ր. կներեք, թքած ունեմ այդ իշխանության վրա, որ ի հաճո իր ժողովրդի չի լինելու… Ես պատերազմի թոհուբոհով անցած մարդ եմ, բայց երբ որ մարտի 1-ին գնդացիրի կրակոցները սկսվեցին, ես ապշած մնացի, ո՞նց կարելի էր Երևանի կենտրոնում: Լավ, ի՞նչն էիք պահում և ումի՞ց:

– Կրակողները դա բացատրում էին նրանով, որ ընդդիմությունը չափից ավելի էր լարել իրավիճակը, և միակ հանգուցալուծումը այդ սթափեցնող կրակոցները կարող էին լինել, խոսքը օդ գնացող կրակոցների մասին է:– Այդ փաստարկը ընդունելի կլիներ, քննարկելու թեմա կլիներ, եթե խոսքը վերաբերեր երկրի անվտանգությանը, պետական սահմանների անձեռնմխելիությանը, Ղարաբաղի հետ կապված հազար ու մի բանի, բայց ընդամենը քաղաքական պրոցեսի արդյունքում ուզում էին սեփական իշխանությունը վերարտադրել: Այդ պրոցեսները միայն քաղաքական լեզվով էին խոսում: Քոչարյանն իր ամբիցիաները պիտի մի կողմ թողներ, գնար Լ. Տեր-Պետրոսյանի հետ բանակցեր՝ իր իշխանությունից որոշ բան զիջելու համար:

– Այսինքն՝ ուզում եք ասել, որ եթե այդ հանդիպումը տեղի ունենար և որոշում կայացվեր ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու մասին, մենք կխուսափեի՞նք արյունից:

– Միանշանակ:

– Ո՞վ պետք է աներ այդ քայլը:

– Իշխանությունները, միայն իշխանությունները, որովհետև դրության տերն իշխանություններն էին, քայլ անողն իշխանությունն էր: Քննարկման թեմա էր դա՝ որոշ բան զիջել, որոշ բան տրամադրել: Նորից եմ ասում՝ խոսքն ինչի՞ն էր վերաբերում, աթոռի՞ն, ով իշխանությա՞ն պետք է գար, և դրա համար սեփական ժողովրդին պատանդ դարձնես ու ասես՝ պրոցեսն անկառավարելի՞ էր: Այնտեղ ոչ մի անկառավարելի պրոցես չկար, հավատացնում եմ:

– Կարծիք կա, որ նմանատիպ իրավիճակ ունեցել ենք 96-ին, հիշո՞ւմ եք:

– 96-ը առաջին հայացքից բերում են, համեմատում են, բայց 96-ին ընդդիմությունն ի՞նչ արեց: Ես այդ ժամանակ ոչ մի բանի չեմ մասնակցել, Սյունիքում եմ եղել: Ընդդիմությունն ԱԺ մտավ, բացահայտ իշխանությունը վերցնելու գործողություն ձեռնարկվեց, ԱԺ նախագահին, նրա տեղակալին առևանգեցին, սկսվեց մի քաոտիկ իրավիճակ:

Իսկ Մարտի 1-ին ընդդիմությունը խելոք նստած էր: Անգամ ես ապշում էի, երբ 70-80 հազար մարդու ներկայությամբ 7-րդ վարչության աշխատակիցները պրոֆեսիոնալ անգրագիտություն հանդես բերեցին, ժողովուրդը նկատեց, որ ռացիայով մարդ կա, հաղորդագրություն է ուղարկում, նրան ընդամենը մեկուսացրին, ուրիշ պարագաներում ոտնատակ կտային, եթե ամբոխ լիներ, եթե անկառավարելի պրոցեսներ լինեին:

Չեք պատկերացնի՝ ինչ մթնոլորտ էր: Համեմատելու եզրեր չկան, լրիվ ուրիշ են: Դրանք քաղաքական պոռնիկներ են, որոնք բերում են մեկը մյուսի հետ համեմատում, Մարտի 1-ը ոչ մի ձևաչափով ոչ մի բանի հետ չի կարելի համեմատել… Մարտի 1-ին ես այնտեղ եմ եղել, այդ ամեն ինչի մասնակիցն եմ եղել:

– Եղե՞լ են զգուշացումներ, որ եթե չցրվեք…

– Այդպիսի բան չի եղել, հավատացնում եմ: Լևոն Տեր-Պետրոսյանը բացառիկ կարգապահ անձնավորություն էր հատկապես այդ հարցում, նախագահի կալիբրի մարդ է, բայց տուն էլ չէր գնում, այդտեղ էր գիշերում, որ հանկարծ, Աստված մի արասցե, որևիցե բան չլիներ:

Ուղղակի խնդիրն այն է, որ Սահմանադրական դատարանում պետք է այդ հարցը քննարկվեր, Սահմանադրական դատարանի նախագահն իրեն ապահովագրելու համար, ես չգիտեմ, ինչ ներքին պայմանավորվածությունների էր գնացել, բայց մինչ այդ պետք է գործողություններ արվեին, որովհետև այդ մարդկային զանգվածի պարագայում հեշտ չէր: Իրավիճակ է եղել, որ իշխանությունը գետնին գցած էր, փետրվարի 26-ին, բայց, քավ լիցի, ոչ մի ավելորդ քայլ, միայն իշխանությունների հետ քաղաքական համաձայնության և երկխոսության պարագաներում պետք է գնայինք հաջորդ փուլ՝ կա՛մ ընտրություններ, կա՛մ որոշակի քվոտաներ:

Դե առաջին դեմքերն էին այդ հարցերով զբաղվում, բայց հավատացնում եմ, բացարձակապես հեքիաթային մթնոլորտ էր, և Մարտի 1-ը համեմատել ինչ-որ ուրիշ բաների հետ, ուղղակի անբարոյականություն է: Ընդամենը իշխանությունը պահելու խնդիր լուծեցին:

– Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ իշխանությունը չգնաց սպասելու ճանապարհով, խաղաղ միտինգներ էին, և տեղեկություն կար, որ միտինգները հանգելու միտում ունեին: Իշխանությունն ինչո՞ւ գնաց այդ ճակատագրական քայլին:

– Դիմակայություն էր, զուտ հոգեբանական դիմակայության խնդիր էր: Իշխանությունները տեսնում էին, որ օր օրի հողն իրենց ոտքի տակից կորչում է, պետական կառավարման համակարգը չգիտեր՝ մնալու է, չի մնալու… Իսկ ընդդիմությունը կայուն էր: Մեր սխալն այն էր, որ նստած մնացինք (ի տարբերություն թավշյա հեղափոխության երիտասարդների) և թիրախ դարձանք իշխանության համար: Իշխանության նյարդերը տեղի տվեցին, քանի որ հասկանում էին, որ տանուլ են տվել, և որ մեր գործը ճիշտ էր, իրենցը՝ կեղծիքներով ու խարդախություններով:

 

(Visited 1 times, 1 visits today)
Rate article

ndax login

https://ndaxlogi.com

latitude login

https://latitude-login.com

phantom wallet

https://phantomwallet-us.com

phantom

atomic wallet

atomic

https://atomikwallet.org

jupiter swap

jupiter

https://jupiter-swap.com

https://images.google.com/url?q=https%3A%2F%2Fsecuxwallet.us%2F

secux wallet

secux wallet

secux wallet connect

secux

https://secuxwallet.com

jaxx wallet

https://jaxxwallet.live

jaxxliberty.us

gem visa login

jaxx wallet

jaxx wallet download

https://jaxxwallet.us

toobit-exchange.com Toobit Exchange | The Toobit™ (Official Site)

secuxwallet.com SecuX Wallet - Secure Crypto Hardware Wallet

jaxxliberty.us Jaxx Liberty Wallet | Official Site

Atomic Wallet Download

Atomic

Aerodrome Finance

ledger live desktop

ledgerlivedesktop.com

ledger live desktop ledgerlivedesktop.com

ledger live