Գևորգ Պետրոսյանը անդրադարձել է Ռազմիկ Աամյանի Սերժ Սարգսյանին նվիրված երգին

ANIMALI CELEBRI

Գևորգ Պետրոսյանը անդրադարձել է Ռազմիկ Աամյանի Սերժ Սարգսյանին նվիրված երգին

Եթե Ռազմի Ամյանը ՀՀ երրորդ նախագահին երգ է նվիրել, որևէ մեկն իրավունք չունի պնդել,

որ դա արվել է շահադիտական պնդումներով, հաճոյանալու համար: Այդ մարդն իր իրավունքն է իրացրել:

Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ խոսելով Սերժ Սարգսյանին նվիրված Ռազմիկ Ամյանի կատարմամբ երգի մասին:

Պետրոսյանի խոսքերով, թող մտածեն այն մարդիկ, ում նույնիսկ մահվանից հետո որևէ բան չի նվիրվելու:

Ինչ վերաբերում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի արձագանքին, պատգամավորը հայտարարեց, որ վերջինս թող հասնի նրան, որ մի երգ էլ իրեն նվիրեն, հետո կարծիք հայտնի. «Դա ի՞նչ քննարկելու բան է:

Ո՞վ է ասել, որ իրենց վերաբերյալ ճառերը բոլորիս դուրեկան են: Շատ լավ գիտենք, թե ում մասին ինչ են խոսում, գիտենք, թե ով ով է: Թող ամեն մարդ հայելու մեջ նայի, տեսնի ինքն ով է, ինչի կարող է արժանանալ՝ գովեստի, խայտառակության, հետո այլոց պիտակավորի:

Ես չեմ ուզում որևէ մեկին թիրախավարել, բայց չի կարելի հեգնել մարդկանց ստեղծագործական ազատության սահմանադրական իրավունքը և ասել, թե ինչու երգ ձոնվեց այսինչին:

Արայիկ Հարությունյանը, ով հայտնվել է սուպերնախարարի պաշտոնին, պետք է հիշի, թե ինչի համար է եկել, ոչ թե ամբողջ օրը ֆեյսբուքյան գրառումներ անի»:

(Visited 144 times, 146 visits today)
Rate article