Երբ առաջին գրnհի կրшկը դադարեց, Գոռիս ասացի՝ սուրճ պատրաստիր բոլորիս համար, միասին խմենք։ Նստեցինք տղերքով՝ զինվոր ու կամավորական։ Գոռս երգեց մեզ համար, այդ տեսանյութը կա համացանցում։ Քիչ անց

զпհվեցին,զինվոր ֆելդշերը զրկվեց ոտքերից։ Մենք միշտ էլ կարողացել ենք դիմակայել ու հետ մղել թշնшմու գրрհները։ «Կոռնետով» կասեցրել ենք թշնшմու առաջխաղացումը, բայց այդ օրը դժпխքի միջով անցանք։ Ես Հայաստան վերադարձա՝ հետս բերելով մեր չորս զինվորների մшրմինները, այդ թվում՝ որդուս…

…Ես ամեն օր մտածում եմ, թե ինչպե՞ս ենք շարունակելու ապրել այդ արհավիրքից հետո, այդքան գեղեցիկ տղաներին կորցնելուց հետո։ Ցավը ներս արած՝ պիտի փորձենք ապրել մեր զпհված որդիների փոխարեն։ Ամեն հայ, անկախ այն բանից՝ կորուստ ունեցել է, թե ոչ, պիտի ապրի նաև իր գոնե մեկ զпհված զինվորի փոխարեն, այսինքն՝ կրկնակի հայրենասիրությամբ, կրկնակի
անձնվիրությամբ, կրկնակի ոգով, մեր հերոս որդիների երազանքը իրագործելու բազմապատկված կամքով։ Իմ տղային զինվորներն ու սպաները կոչում էին Երգիչ Գոռ, Մարզիկ Գոռ, Շինարար Գոռ։ Որովհետև նա երգում էր, ուժեղ էր, կառուցում էր։ Ջալալ Հարությունյանը անձամբ է խրախուսել տղայիս՝

առաջնագծում ամրաշինական աշխատանք կատարելու համար։ Գոռս այնքան մեծ սիրով էր կառուցում իր բանակը, իր դիրքը։ Ես կկարողանա՞մ փոխարինել նրան։ Պիտի ջանամ, որքան հերիքեն ուժերս։ Գայանե Պողոսյան_ի ֆեյսբուքյան էջից