Գերագույն զզվանքով , բայց մի կերպ կարդացի էն վարձկան Արթուր Դանիելյանի գրված հուզիչ նամակը

ANIMALI CELEBRI

ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ընկերներ ջան, գերագույն զզվանքով, բայց մի կերպ կարդացի էն վարձկան Արթուր Դանիելյանի գրված հուզիչ նամակը , ամենեւին չցանկանալով խորանալ դետալների մեջ , այնուամենայնիվ արձանագրեմ , որ այդ նամակի հիմնական նպատակն էր միավորել բոլոր ճամբարների

( միշիկ, քոչարյան, սերժ) «աջակիցներին» , գոնե առժամանակ , իսկ հետագայում հաղթանակի հասնելուց հետո նորից մեջ-մեջ կանեն:

Իհարկե, նրանց ոչինչ չի հաջողվելու` մի քանի զզվելի ու տհաճ երեւոյթներ ստեղծելուց զատ, բայց կարեւոր է, որ իշխանությունը իր խոսքը ասի եւ անհրաժեշտ պաշտպանական միջոցառումներ ձեռնարկի ` քաղաքացիներին հետագա բախումներից ու սադրանքներից զերծ պահելու համար: Այսքանը»:

Rate article