ԲՀԿ-ն ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի ընտրությանն ազատ քվեարկելու որոշում է կայացրել

ANIMALI CELEBRI

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածությանը դեմ կամ կողմ քվեարկելու հարցում պատգամավորներին ազատ է թողել:

Խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք որոշում ունեն, թե ինչպես են քվեարկելու:

«Այո, որոշում կա: Մենք անցյալ անգամ ազատ էինք թողել քվեարկությունը: Այսօր մենք խմբակցությունով կրկին որոշեցինք ազատ թողնել քվեարկությունը, ամեն մեկն իր հայեցողությամբ ինչպես կցանկանա, կընտրի»,-նշեց Ծառուկյանը:

Դեռ 6-րդ գումարման ԱԺ-ում նախորդ տարի հոկտեմբերին ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը չէր ստացել բավարար ձայներ դատավորի պաշտոնը ստանձնելու համար: 7-րդ գումարման ԱԺ-ն ՍԴ դատավորի պաշտոնում քվեարկությամբ չի ընտրել նաև նախագահի կողմից առաջադրված թեկնածու Գոռ Հովհաննիսյանին, ապա Արթուր Վաղարշյանին: Նախագահը կրկին առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունն:

Rate article