Ձմռանը շատերս ենք սիրում տաք գուլպաներ հագնել ու մտնել անկողնու մեջ, հանգիստ ու խորը քնել։ Սակայն իրականում այդ հաճելի սովորությունը կարող է վնաս հասցնել օրգանիզմին։ Իսկ թե ինչ վնաս, պատմում է բժիշկ անոթաբանը։
- Կարող է խախտվել արյան շրջանառությունը
Շատերն են սիրում կարճ գուլպաներ, որոնք ընդգրկում են միայն ոտնաթաթը։ Դրանք հարմար են, ոտքից դուրս չեն գալիս քնած ժամանակ, սակայն մի քանի գիշեր նման գուլպաներով քնելը կարող է հանգեցնել արյան շրջա-նառության խախտման։ Օրվա ընթացքում ոտքերն այտուցվում են, իսկ պինդ ռեզինը կարող է բարդացնել վի-ճակը։
- Սնկային հիվանդություններ
Ոտքերն ամուր գրկող գուլպաները թույլ չեն տալիս վերջույթներին շնչել օրվա ընթացքում։ Իսկ եթե պառկեք քնելու նույն գուլպայով, որը ձեր հագին է եղել օրվա ընթացքում, դա կհանգեցնի տարբեր սնկային հիվանդութ-յունների առաջացման։
- Անհանգիստ քուն
Շատերը, ովքեր քնելուց առաջ գուլպա են հագնում, առավոտյան արթնանում են առանց դրանց։ Տարօրինակ ոչինչ չկա, քանի որ ուղեղը գիշերվա ընթացքում գուլպաները որպես խանգարող հանգամանք է ընդունում, իսկ դա հանգեցնում է վատ քնելուն, և դուք անգիտակցաբար փորձում եք հանել դրանք։
- Եթե չեք պատկերացնում ձեր քունն առանց գուլպաների, ընտրեք
- բամբակե փափուկ գուլպաներ
- թույլ ռեզինով կամ առանց դրա
- առանձին մաքուր գուլպաներ, որոնք կհագնեք միայն քնելիս։