Jaxx Wallet

Jaxx Wallet Download

Jaxx Liberty Wallet

jaxxwallet-liberty.com

Բժիշկը հրաժարվեց զննել երեխային մինչև չվճարեին. Ահա թե ինչպես հատուցեց դրա համար

Բժիշկը հրաժարվեց զննել երեխային մինչև չվճարեին. Ահա թե ինչպես հատուցեց դրա համար

ANIMALI CELEBRI

Տղամարդը աշխատանքից վերադառնում էր տուն: Նա այնքան հոգնած էր, որ ցանկանում էր շտապ տուն հասնել ու հանգստանալ:  Նա անցավ կանաչ լույսի տակով և մի փոքր ավելացրեց արագությունը: Հանկարծ չգիտես որտեղից  մեքենայի առջև մի կերպարանք հայտնվեց: Վարորդը արգելակեց մեքենան, սակայն չհասցրեց … շտապ դուրս եկավ մեքենայից ու տեսավ գետնին ընկած մի տղա երեխա:  Անմիջապես խմբվեցին անցորդները, մոտակա տներից դուրս վազեցին բնակիչները:

Տղայի մարմնի տակ արյուն էր գոյացել: Տղան կորցրել էր գիտակցությունը: Վարորդը անմիջապես գրկեց երեխային ու մի քանի մարդկանց օգնությամբ նրան տեղավորեցին մեքենայի հետևի նստարանին, նա խնդրեց այդ մարդկանցից մեկին ուղեկցել իրեն, նրա ձեռքերը դողում էին:

Շտապ հասավ հիվանդանոց; Տղային իջեցրին մեքենայից ու տարան ընդունարան: Բուժքույրներն անմիջապես գործի անցան, սկսեցին արագ հանել տղայի հագուստը: Տղան գիտակցության չէր գալիս: Վարորդը մոտեցավ նրանցից մեկին ու  ասաց.

— Խնդրում եմ կանչեք  ձեր հիվանդանոցի ամենալավ բժշկին, խնդրում եմ փրկեք տղային, — ասում էր նա աղերսագին: Այդ ընթացքում բուժքույրերից մեկը շտապեց տեղեկացնելու բժշկին, որ ծանր վիրավոր երեխա են բերել,  և խնդրում էր գալ զննել երեխային:

— Ասացեք ծնողներին,, թող վճարեն սա մասնավոր հիանդանոց է, այլ ոչ թե բարեգործական հաստատություն: Ես շատ զբաղված եմ: Երբ վճարեն, ես կգամ ու կզննեմ:

— Լավ, — ասաց բուժքույրն ու իջավ ներքև: Մոտենալով  տղամարդուն ասաց.

— Գիտեք մեզ մոտ կարգը մի փոքր այլ է, նախ պետք է վճարեք, այնուհետև բժիշկը կզննի երեխային:

Տղամարդը ձեռքը տարավ գրպանը և հիշեց, որ դրամապանակը մեքենայի մեջ է: Շտապ դուրս եկավ, գնաց  վերցրեց դրամապանակն ու վազելով   մտավ հիվանդանոց.

— Ասացեք, որտեղ, պետք է վճարեմ:

— Նախ ասացեք երեխայի անուն, ազգանունը:

— Ես չգիտեմ նրա անունը,  ես նրան չեմ ճանաչում: Նա վճարեց իր մոտ եղած ողջ գումարը  և երեխային ձևակերպեցին:   10 րոպե  անց բժիշկը եկավ, մոտեցավ երեխային: Հանկարծ տեսնելով նրան գունատվեց ու ծնկի եկավ.

— Որդիս, ի՞նչ է պատահել, այս ի՞նչ է եղել: Հանկարծ  մի անմարդկային ձայն արձակեց ու ընկավ հատակին: Երեխան, որ նույն բժշկի որդին էր, մահացել էր:

Rate article