Արցունքոտ աչքերով դիմում եմ Ձեզ. 23-ամյա հայուհու հուզիչ նամակը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ANIMALI CELEBRI

23-ամյա հայուհու հուզիչ նամակը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Բարև, պարոն վարչապետ։ Թույլ տվեք իմ խորին շնորհակալությունը հայտնել Ձեզ՝ Հայաստան աշխարհի վերածննդի համար։

Մեր ժողովուրդն, ինչպես Դուք եք հաճախ կրկնում, իսկապես հզոր է, իսկապես հպարտ է ու առաջինը հպարտ է հենց իր առաջնորդներով, իր երկիրը պահող զինվորներով և մշակույթով։

Մեկ անգամ չէ, որ խոսել եք մշակույթի կարևորության մասին։

Կասկած չկա, որ յուրաքանչյուր երկրի, հատկապես տարածքով և բնակչությամբ փոքր պետությունների համար մշակույթի դերը, թերևս ամենակարևորն է։

Մշակույթ ասելով նկատի չունեմ միայն արվեստը, քանզի խանութում հերթ կանգնելը ևս մշակույթ է, որ պակաս կարևոր չէ։

Ձեզ ուզում եմ դիմել երկու հրատապ խնդրանքով։

ԱՌԱՋԻՆ՝

Կիսաբաց լուսամուտներ կոչված եթերային աղբը ոչ միայն չի դադարել հեռարձակվելուց, այլ նույնիսկ` գնալով ավելի զզվելի է դառնում։

Վերջին երկու հաղորդումները դրա վառ օրինակ․ Ծեծկռտուք, հայհոյանքներ, խայտառակ մանրամասներ։

Եվ այս ամենը մի կողմ դնելով, նշյալ հաղորդման հեղինակ և վարող Հրաչ Մուրադյանը հպարտանում է, որ “Յութուբ”-ն իրենց մրցանակ է ուղարկել՝ կապված յուբուբյան էջի 100 հազար հետևորդներով։

Այս հաղորդումը միակ չէ, բայց ամենավտանգավորն է, որ օր առաջ պետք է վերանայվի։

Փակել կամ արգելել հաղորդման հեռարձակումը, գուցե և ճիշտ չէ և ոչ իրավական, սակայն ազդել, որ այն ունենա գոնե մինիմալ ցենզ, փոխի իր գռեհիկ կառուցվածքը, կարծում եմ, որ անհրաժեշտ չէ։

Անխոս, տվյալ հաղորդումն իրականացրել է բազում բարեգործական միջոցառումներ և օգնել հարյուրավոր ընտանքների, բայց այդուհանդերձ իրենից եկող վնասն ավելի մեծ է, քան օգուտը։

Իսկ արժեհամակարգային նման վնասի հետևանքներն ուղղակի անդառնալի են և կարիք ունեն անհապաղ բուժման։

Երկրորդ խնդրանքս, թերևս, ավելի կարևոր է և վերաբերում է Ձեր կադրերին, ովքեր ուղղակի թե անուղղակի ձևով Ձեր ենթակայության տակ են։

Հեղափոխության արդյունքում պաշտոնի և հասարական բարձր դիրքի եկան շատ ու շատ արժանավոր մարդիկ, որոնց կողքին, ցավոք, երբեմն հայտնվում են նաև հոգևոր ու մշակությային այլ արժեքներ կրող անձինք, որոնք՝ օգտագործելով հեղափոխության ֆակտորը, փորձում են քարոզել այն օտարածին գաղափարները, որոնց հետևորդն են իրենք։

Բնականաբար Դուք չեք կարող բոլորին անձամբ վերահսկել, քանզզի մեր երկրին ծառացած խնդիրները վերջ չունեն, սակայն ևս մեկ անգամ խնդրում եմ ուշադրության տակ առնել այս հարցերը։

Հավատացեք, որ արցունքն աչքերիս գրում եմ Ձեզ այս բաց նամակը, թեպետ գիտեմ, որ չեք կարդալու, այն Ձեզ չի հասնելու։ 23 տարեկան եմ և արդեն երկու մանկահասակ երեխաների մայր, ու ինձ, իսկապես շատ են մտահոգում այս հարցերը»․ գրում է Լիլիթ Գևորգյանը

Rate article