Արտուշ պապի խոսքերը հուզեցին ինձ…82-ամյա Արտուշ պապը միայն պապ չէ՝ թագավոր պապ է

ANIMALI CELEBRI

Տարոն Չախոյանը ֆռյսբուքյան իր էջում գրել է․

Էս պապիկի դեպքը լրիվ այլ էր…

Պապն առանց իմալու, որ արգելվում է այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությունը, ծաղիկներ էր գնել ու եկել էր, որպեսզի դրանք խոնարհեր զոհերի հիշատակին…

Եթե իմանար, որ չի կարելի, չէր գա, ասում է պապը…

Ու ի տարբերություն շատերի, շատ լավ գիտակցում է, որ պետք չէ ծաղիկները դնել պատահական քարերին կամ աստիճաններին…

«Կոտորված 2 միլիոնն էլ իմն են, իմ աչքի լույսն են, իմ կյանքն են…»,- ասում է պապը:

Քարահունջցի 82-ամյա Արտուշ պապը սպասելու է այնքան, մինչև թողնեն բարձրանալ անմար կրակի մոտ:

Գիտեմ, օրենքը օրենք է բոլորի համար, բայց 82-ամյա Արտուշ պապի ծաղիկները կարելի է գոնե տեղ հասցնել, դնել անմար կրակի մոտ…

Արտուշ պապի խոսքերը հուզեցին ինձ…
82-ամյա Արտուշ պապը միայն պապ չէ՝ թագավոր պապ է.

Rate article