
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ֆեսյբուքյան իր էջում գրում է.

«ԱՀԱԶԱՆԳ
Հարգելի համաքաղաքացիներ…
Հենց նոր ահազանգ ստացա Եգիպտոս հանգստի մեկնած մեր հայրենակիցներից, որ ՀՀ-ում գործող համապատասխան տուրիստական կազմակերպության կողմից գումարը չփոխսնցվելու պատճառով ՀՀ 100 քաղաքացիներ Եգիպտոսում արդեն 24 ժամ է՝ մնացել են պատանդի կարգավիճակում:

Կոչ եմ անում ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը՝ զբաղվել խնդրով:
Մանրամասներ կարող եմ հաղորդել պատկան մարմինների արձագանքի դեպքում:
Ակնկալում եմ արագ արձագանք…»

(Visited 301 times, 301 visits today)







