Արսեն Թորոսյանի լավ լուրը թոշակառուների համար…

ANIMALI CELEBRI

Հնարավոր է, որ հիվանդանոցներում թոշակառուների համար անվճար բուժծառայություններն իրականություն դառնան: Այս մասին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա տեղեկացրել է, որ տվյալ նպատակով 200 հազար թոշակառուների համար անհրաժեշտ է հավելյալ 15 մլրդ դրամ: Միեւնույն ժամանակ, ներկա պահին, նախարարի խոսքով, նման խոշոր միջոցները բացակայում են:

Չնայած դրան՝ Թորոսյանը վստահեցրել է, որ ֆինանսական հարցի լուծման դեպքում հարցը կբարձրացվի:

Ավելի վաղ 0-18 տարեկան երեխաների համար պետպատվերի շրջանակում   ծառայությունների եւ ստացիոնար բժշկական օգնության տրադրման մասին կառավարական որոշում էր ընդունվել: Այդ նպատակի համար, հիշեցնենք, 1,75 մլրդ դրամ է տրամադրվել:

Հրաժարվելով բացահայտել մանրամասները՝ Թորոսյանը տեղեկացրել է, որ մոտակա նիստի ընթացքում նոր եւ կարեւոր որոշման մասին կհայտարարի:

Խոսելով առողջապահական ոլորտում ծրագրերի մասին՝ Թորոսյանը հայտնել է անհետաձգելի բուժօգնության կենտրոնացման ցանկության մասին:

Երեւանում, ինչպես նաեւ Վանաձորում եւ Գյումրիում շտապօգնության հավելյալ բրիգադներ կձեւավորվեն: Բացի այդ, մարզերում ծրագրվում է մեծացնել տվյալ ոլորտի ֆինանսավորումը:

Եվս մեկ կարեւոր բարեփոխում՝ Վանաձորի բուժկենտրոնում շուտով սրտի վիրահատություններ կիրականացվեն: Այդպիսով, Լոռու մարզի պացիենտները ստիպված չեն լինի սրտի ստենավորման կամ զոնդավարման համար (պետպատվերի շրջանակում) հասնել Երեւան կամ Գյումրի:

Rate article