Արմենի ֆեյսբուքյան հերթական հուզառատ գրառմանն ի պատասխան….

ANIMALI CELEBRI

Արթուր Հայրապետյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

«Արմենի ֆեյսբուքյան հերթական հուզառատ գրառմանն ի պատասխան՝ մեջբերում եմ N քրեական գործը վարող քննիչի ՈՐՈՇՈՒՄ-ից մի հատված, որը հուսամ՝ «արեւի շողի նման» կպարզեցնի պաշտոնաթող նախարարի միտքը», -գրել է Հովհաննես Գալստյանը:

Կնոռեժիսորը մի քանի կետով մեջբերումներ է արել քրեական գործից, որը եւս ներկայացնում ենք առանց խմբագրման.

«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանի հաղորդման հիման վրա ՀՀ ՔԿ N բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի N հոդվածի, N մասի N կետով հարուցվել եւ քննվել է քրեական գործը։

— Նախաքննության ընթացքում Շ․ Միրզախանյանը դիմում է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին՝ հայտնելով կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի կողմից «Տատիկիս վարսերը» ֆիլմի նկարահանման համար տրամադրված պետական աջակցության գումարից 5.000.000 ՀՀ դրամ հափշտակելու վերաբերյալ տվյալներ։

-Չարաշահումներ կատարելու վերաբերյալ տեղեկությունները ստուգելու եւ քրեական գործ հարուցելու բավարար հիմքերի ակնկալում եմ, որ սա կարդալուց հետո պաշտոնաթող նախարարը կդադարի աղաղակել սոցցանցերում, կներկայանա ՀՔԾ և պարզաբանումներ կտա իրեն մեղսագրվող պաշտոնական դիրքի չարաշահման մասով, որից հետո կհատուցի ֆիլմին հասցրած ամբողջ գույքային վնասը»։

Ռեժիսորը նաեւ հայտնում է, որ ՀՔԾ-ն արդեն վարույթ է ընդունել քրեական գործը, ու ինքն ապահովելու է այդ գործի առավելագույն հրապարակայնությունը, իսկ հետգրությամբ Գալստյանը գրել է. «Հարգելի՛ լրագրողներ, հուսամ՝ այս նուրբ, բայց արդեն հանգուցալուծմանը շատ մոտ գործով այսուհետ կներկայացնեք երկու կողմերի մեկնաբանությունները, ոչ թե կբավարարվեք՝ մերկապարանոց ֆեյսբուքյան գրառումները տարածելով։ Շնորհակալություն»:

Արմենի ֆեյսբուքյան հերթական հուզառատ գրառմանն ի պատասխան՝ մեջբերում եմ N քրեական գործը վարող քննիչի ոոշումից մի հատված:

Rate article