Արձագանքներից սիրտս խառնում է․․․ Սպասում եք, որ մեկը սայթաքի, վրա տաք. Ա. Եղոյան

ANIMALI CELEBRI

Ասում եք՝ Վաղու՜ց լուռ եմ․․․
Այո, ինչի՞ց խոսեմ․․․։
Լավ լուրին՝ լայքում եմ․․․
վատից՝ զայրանում․․․

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արտավազդ Եղոյանը, ավելացնելով

Պարգևավճարների չափերից՝ զարմանում․․․ Արդարադատությունից՝ ապշում․․․ Պսակադրությանն ու տարեդարձին՝ շնորհավորում․․․
<ինքնասպանների> հարազատներին՝ ցավակցում․․․

Իսկ արձագանքներից սիրտս խառնում է․․․ Սպասում եք, որ մեկը սայթաքի, վրա տաք․․․

Ասես ուրիշ երկրում լինեմ․․․ Մեզ հիմա, ինչպես երբևէ, միասնություն է պետք․․․

Հայե՛ր, ուշքի եկեք․․․ Իրար կոկորդ կռծելուց, լավ բան դուրս չի գա․․․

ՎԱՐԴԱՊԵՏԸ կասեր՝
— Սիրտս փլած է․․․

Rate article