ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի ՀԱՄԱՐ

ANIMALI CELEBRI

Խոյեր
Այսօր անհրաժեշտ է հրաժարվել ալկոհոլից, նույնիսկ եթե պարզվի, որ ծանրակշիռ պատճառ ունեք խմելու համար։ Ալկոհոլի ազդեցության տակ դուք ռիսկի եք դիմում ասել այնպիսի բաներ, որից հետո անհարմար իրավիճակում կարող եք հաայտնվել:

Ցուլեր
Աստղերն առաջարկում են ձեզ ճնշող էներգիան ուղղել դեպի խաղաղություն։ Դուք չպետք է պատերազմ հայտարարեք մարդկանց, քանի որ արդյունքում ինքներդ կարող եք տուժել:

Օրը բարենպաստ է նաև նոր ծանոթություններ հաստատելու համար․ հունվարի 3-ի աստղագուշակ | Armlur – Լուրեր Հայաստանից

Երկվորյակեր
Աշխատեք թույլ չտալ ձեր այսօրվա տրամադրության անկմանը վերածվել նյարդային խանգարման։ Օրն անցկացրեք մտերիմ ու սիրելի մարդկանց կողքին։

Խեցգետիններ
Հաջողությամբ ավարտած գործը, անշուշտ, ձեզ վրա կհրավիրի ղեկավարների ուշադրությունը, ովքեր վերջապես կմտածեն. «Արդյո՞ք այս հիանալի աշխատողը չափազանց համեստ աշխատավարձ չի ստանում իր կատարած աշխատանքի դիմաց»։

Առյուծներ
Օրը բարենպաստ է առողջ ապրելակերպի անցնելու համար։ Անհրաժեշտ է, գոնե փուլերով, հրաժարվել վատ սովորություններից և վերանայել սննդակարգը:

Կույսեր
Վատ տրամադրությունը պետք է «բուժվի»՝ փոխելով գործունեության տեսակը․ մտավոր աշխատանքից անցնելով ֆիզիկական աշխատանքի, իսկ հետո նորից վերադառնալով, կարող եք հեշտությամբ վերացնել օրվա բացասական լիցքերը։

Կշեռքներ
Պետք չէ փորձել հարաբերություններ պարզել սիրելիի հետ, նույնիսկ եթե թվում է, որ այդպիսի անհրաժեշտություն է հասունացել։ Զգույշ եղեք, քանզի անգամ թեթև վեճը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել։

Կարիճներ
Պետք է ավելի համբերատար ու զիջող լինեք։ Ձեր կամակորությունն այսօր ոչ մի դրական արդյունքի չի կարող հանգեցնել, աշխատեք լսել ու հասկանալ զրուցակիցներին։

Աղեղնավորներ
Այսօր աշխատելու ցանկության բացակայությունը միանգամայն բնական է։ Ձեր էներգիան հավասար է զրոյի, այնպես որ հարկավոր չէ ստիպողաբար աշխատել։ Ավելի ճիշտ կլինի ժամանակ հատկացնել հանգստին։

Այծեղջյուրներ
Ցանկալի է չշփվել այն մարդկանց հետ, ովքեր ձեզ մոտ բացասական հույզեր են առաջացնում։ Կարողացեք հստակ սահմաններ գծել ու թույլ մի տվեք, որ բացասական էներգետիկայով մարդիկ ներխուժեն ձեր կյանք։

Օրվա աստղագուշակ | General News

Ջրհոսներ
Դժգոհությունը ինքներդ ձեզանից և ձեր նվաճումներից, ժամանակավոր երևույթ է։ Վաղը կկարողանաք շատ ավելի լավատեսորեն նայել ձեր կյանքին և ամբողջ աշխարհին:

Ձկներ
Եթե շարունակեք նույնքան ուշադիր լինել ձեր աշխատանքի հանդեպ, ապա այսօր հաջողությունը կուղեկցի ձեզ։ Դուք կկատարեք մեծ քանակությամբ աշխատանք՝ դրանով իսկ իրավունք ստանալով կիրակի օրը լիարժեք հանգստի իրավունք:

Rate article