Առաջին երեխայիս ունեցել եմ 38 տարեկանում և այժմ շատ զղջում եմ. Ցանկանում եմ կիսվել իմ պատմությամբ, որպեսզի իմանան բոլոր կանայք…

ANIMALI CELEBRI

Ուզում եմ կիսվել իմ պատմությամբ, գուցե սա ինչ-որ մեկին հետ պահի սխալ որոշում կայացնելուց: Աղջիկս 3 տարեկան է, ես՝ 41: Ես դեռ բավականին երիտասրադ տեսք ունեմ, և եթե չլինեին հաշված կնճիռներս, ոչ մեկի մտքով չէր էլ անցնի, որ 30-անց եմ: Այս տարի կլրանա ամուսնուս 50 տարեկանը, իսկ Ալինան մեր առաջին և միակ երեխան է:
Որքան էլ որ ցավալի է, պիտի խոստովանեմ, որ զղջում եմ այդքան մեծ տարիքում երեխա ունենալու համար: Ինձ համար դժվար է նրան խնամելը, այլևս առաջվա պես ակտիվ չեմ: Դե ամուսնուս մասին էլ չխոսեմ, այդ տարիքում ուրիշներն արդեն իրենց թոռների հետ են խաղում: Նա նույնիսկ երեխային չի ուզում ճոճարանի մոտ տանել, քանի որ միշտ հոգնած է:

Ես այժմ հասկանում եմ, որ մեծ տարիքում մայրանալուն կտրականապես դեմ եմ: Ամեն ինչ պիտի լինի իր ժամանակին: Սխալ է երիտասարդությունը ծախսել գումար աշխատելու վրա, իսկ 35-ից հետո երեխա ունենալ, ում համար այլևս ուժ ու եռանդ չես ունենա: Հենց ընտանիքն է գլխավոր արժեքը, հանուն ընտանիքի է պետք ապրել, երեխաների հետ է պետք վայելել երիտասարդությունը…
Մի տանջեք ոչ ձեզ, ոչ երեխաներին՝ 35 տարեկանից հետո մայրանալով…սա իմ կարծիքն է, և ես չեմ հավակնում փորձագետ դառնալուն, միայն կիսվում եմ իմ սեփական դառը փորձով…

(Visited 60 times, 60 visits today)
Rate article