Առանց ձվի բիսկվիթ շատ համեղ է անպայման փորձեք
Բաղադրիչները
- Ալյուր — 200գր
- Փխրեցուցիչ — 2թ/գ
- Շաքարավազ — 100գր
- Կեֆիր — 200մլ
- Արևածաղկի յուղ — 5ճ/գ
- Վանիլ — 1թ/գ
- Սպիտակաձավար — 0,5-1ճ/գ
Պատրաստումը Միացրեք ջեռոցը և ձևամանը նախապատրաստեք բիսկվիտը թխելու համար:Այն պատեք յուղով և վրան ցանեք սպիտակաձավարը այդպես բիսկվիտը հեշտ է լինում հանել ձևամանից:Ամանի մեջ լցրեք մաղած ալյուրը,ավելացրեք փխրեցուցիչն ու վանիլը:Բուսական յուղն ու սենյակային ջերմաստիճանի կեֆիրը խառնեք մեկ ուրիշ ամանում,ավելացրեք շաքարավազը Խառնեք այնքան,մինչև շաքարավազը կլուծվի:
Խառնուրդները միացրեք իրար և լավ խառնեք մինչև կստացվի միաձույլ զանգված:Խմորի վրա պետք է փուչիկներ հայտնվեն:Խմորը լցրեք ձևամանի մեջ և թխեք 200 աստիճանում15 20 րոպե:Թխվելու ընթացքում խորհուրդ չի տրվում բացել ջեռոցի բերանը Պատրաստի խմորեղենի վրա կարող եք ցանել շաքարի փոշի: