Աշո­տյա­նը գաղտ­նի այցելել է խորհրդարան. «Փաստ»

ANIMALI CELEBRI

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթի խորհրդարանական աղբյուրի փոխանցմամբ՝ օրեր առաջ ԱԺ-ում է եղել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Ըստ ականատեսների, նա շտապել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աշխատասենյակ: Հատկանշականն այն է, որ հանդիպումից հետո Աշոտյանն արագ հեռացել է խորհրդարանից: Թե ինչ խնդիրներ են քննարկել Միրզոյանն ու Աշոտյանը, դժվար է ասել:

Դժվար է նաեւ ասել, թե ում նախաձեռնությամբ է եղել հանդիպումը:

Այստեղ հետաքրքրականն այն է, որ այցը կայացել է խիստ գաղտնիության պայմաններում, եւ առ այսօր ո՛չ Աշոտյանը, ո՛չ Միրզոյանն այս հանդիպման մասին չեն բարձրաձայնել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

(Visited 130 times, 130 visits today)
Rate article