ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Գեւորգ Սոսյանի նախագահությամբ բավարարեց Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի (Սերժի Վաչոյի) հայցն ընդդեմ Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի։
Դատարանը պարտավորեցրեց հանձնաժողովին՝ ոչնչացնել Վաչագան Ղազարյանի եւ նրա կնոջ 2017 թվականի տարեկան եւ 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը եւ հօգուտ Վաչագան Ղազարյանին բռնագանձել 4000 դրամ որպես դատական ծախս։
Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանը դիմել էր վարչական դատարան, խնդրելով հանձնաժողովին՝ պարտավորեցնել ոչնչացնել իր և կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի 2017թ. տարեկան ու 2018թ. պաշտոնի դադարեցման հայտարարագրերը:
Ըստ հայցվոր կողմի՝ Վաչագան Ղազարյանը չի հանդիսանում հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձ:
Հրապարակումից հետո Վաչագան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց դատավորին։