Ներկայացնում ենք շատ համեղ տորթի բաղադրատոմս, որը դուր կգա բոլորին և կգերի իր համով, բույրով և նրբությամբ։

Անհրաժեշտ բաղադրիչներ․
- 200գ ալյուր
- 100գ շաքարավազ
- 100գ կարագ
- 2 դեղնուց
- 3ճ․գ․ կակաո
- 2թ․գ․ փխրեցուցիչ
- 025թ․գ․ սոդա
- 5ճ․գ․ թթվասեր
բեզեի համար․
- 5 սպիտակուց
- 100գ շաքարի փոշի
- 1ճ․գ․ կրախմալ
- 160գ կոկոսի քերուկ
Պատրաստման եղանակ․
Նախօրոք հանել սառնարանից կարագը, թթվասերը և ձուն, դրանք պիտի լինեն սենյակային ջերմաստիճանի։
Առանձին տարայի մեջ խառնել ալյուրը, փխրեցուցիչը, սոդան, շաքարի փոշին և կակաոն։
Ավելացնել թթվասերը և փափկած կարագը։ Առանձնացնել ձվի դեղնուցներն ու սպիտակուցները։ Դեղնուցներն ավելացնել մյուս բաղադրիչներին։ Հարել, որ փրփրի։ Արդյունքում կստացվի խիտ թթվասերի նման խմոր։
Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով։ Լցնել խմորը և հարթեցնել։
Անցնել բեզեի պատրաստմանը։ Դրա համար հարել սպիտակուցները և մի պտղունձ աղ՝ մինչ սպիտակ խիտ փրփուր կստացվի։ Մաս-մաս ավելացնել շաքարի փոշին՝ ընթացքում անդադար հարելով։
Ավելացնել կոկոսի քերուկն ու կրախմալը։ Զգուշորեն խառնել։
Նախապատրաստած սպիտակուցը քսել շոկոլադե խմորի վրա և ուղարկել նախօրոք տաքացրած ջեռոցը, թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ 40-45 րոպե։
Պատրաստի թխվածքը հանել ջեռոցից և թողնել, որ սառի։ Կտրել երկու մասի։
Կրեմ պատրաստել․ կարող եք վերցնել ցանկացած կրեմ։
Յուրաքանչյուր կորժին կրեմ քսել, դնել միմյանց վրա։ Լցնել հալացրած շոկոլադ կամ կակաոյով պատրաստված ջնարակ։

Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց havesovinfon







