Թերևս, չկա մեկ հայ, որ Սահյանի ստեղծագոծություններին ինչ-որ չափով ծանոթ չլինի: Սահյանը համայն հայոց բանաստեղծն էր, նրա սրտի, հոգսի ու վշտի երգիչն ու թարգմանը: Սահյանական գեղարվեստի աշխարհն ուրիշ գեղեցկություն, թարմություն և հմայք ունի:
Նրա ստեղծագործություններում հոսում է մի քնքուշ մեղեդի, որը գալիս է հեռավոր Սիսիանի Լորից ու լցվում բոլորի սրտերում:
Պատահական չէ այն հայտնի իրողությունը, որ սահյանական մի շարք ստեղծագործություններ դարձել են հայտնի և անչափ սիրելի երգեր, որոնք իրենց յուրահատուկ քնքշությամբ լսելի ու հաճելի են բոլորին:
Սահյանի ծննդյան օրն է, սակայն այս օրը չէ միայն առիթը Սահյանին հիշելու համար. քանի կա հայ ժողովուրդը, Սահյանը կհիշվի ու կընթերցվի մշտապես: Դա է վկայում սահյանական չքնաղ գոհարների տարածվածությունը համացանցում:
Նա ներկա է ամենուր և մշտապես, ուստի ժողովուրդն այդպիսով ժխտում և փարատում է հեղինակի կյանքի վերջին ունեցած մտավախությունը՝ Ինձ բացակա չդնե՛ք: